ՔՊ-ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, «Քաղպայմանագիր» խմբակցության մոտ չորս տասնյակից ավելի պատգամավորներ վերջին ամիսներին հատուկ սարքեր են ձեռք բերել, որը թույլ չի տալիս, որ գաղտնալսեն մարդկանց։ Ինչպես հայտնի է, գաղտնալսումներն արվում են հիմնականում հեռախոսների միջոցով, ընդ որում` պարտադիր չէ, որ մարդը դրանով խոսելիս լինի, սմարթֆոնն անգամ պասիվ վիճակում կարող է գաղտնալսելու գործիք դառնալ:
Հիմա կարկառուն ՔՊ-ականների աշխատասենյակների որեւէ անկյունում այդ արկղերը` գաղտնալսումը կանխող սարքերն են դրված: Երբ ՔՊ-ականներն իրենց աշխատասենյակներում ուզում են զրուցել որեւէ մեկի հետ կամ հյուրեր են ընդունում, հեռախոսները դնում են այդ արկղի մեջ:
Այն թույլ է տալիս, որ հեռախոսը միշտ հասանելի մնա, մուտքային զանգեր գան, սակայն արգելում է որոշակի ֆունկցիաներ, որոնց միջոցով հնարավոր է գաղտնալսել մարդկանց խոսակցությունները։ Այդ սարքերն արժեն մոտ 300-400 հազար դրամ։ Սա վկայում է այն վախի ու ստալինյան մթնոլորտի մասին, որը ստեղծվել է ՔՊ-ում, որի զոհն արդեն նաեւ ՔՊ-ականներն են դարձել: Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավար երկիրը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...