Ո՞ւմ աջակցության վրա է հույսը դրել իշխանությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից օգտագործել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, նման արտահայտություն փաստաթղթերում չկա եւ երբեք չի եղել»։ Այս մասին ՄԱԿ–ի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը կարծում է, որ Փաշինյանն էլեկտորատի վրա է աշխատում՝ Ալիևին հակադարձելով, սակայն իրականում Փաշինյանն ու ՔՊ-ն թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստներ են. Արցախը հանձնվել է Երևանից։
«Հանուն սեփական իշխանության պահպանման Փաշինյանը պատրաստ է զիջել հայկական տարածքները, փակել Արցախյան հարցը, Հայոց ցեղասպանության թեման, Սյունիքով միջանցք տալ Անկարային ու Բաքվին, իսկ ՄԱԿ-ի ամբիոնից հայրենասիրական ելույթներ ունենալ՝ սեփական էլեկտորատին չկորցնելու համար։ Փաշինյանը հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցք» չկա, սակայն դե ֆակտո Թրամփի ուղին ոչ այլ ինչ է, քան պանթուրքական միջանցք, որն ուղղված է հայկական, իրանական, ռուսական պետականությունների դեմ»,-գրում են հեղինակներն ու հավելում, որ Սյունիքի բանալիները հանձնելով ԱՄՆ-ին, իսկ իրականում՝ Էրդողանին ու Ալիևին՝ Փաշինյանը ցանկանում է ստանալ Արևմուտքի աջակցությունը 2026 թվականին վերարտադրվելու համար, հասկանալով, որ չունի շանս ստանալ ՀՀ քաղաքացիների քվեները. ՔՊ-ն ոչնչացրել է հայոց բանակը, տնտեսությունը, Արցախն ու հայ-ռուսական կապերը, արտաքին պարտքը դարձրել է 14 միլիարդ դոլար, իսկ ՀՀ-ից արտագաղթը նմանվում է էվակուացիայի։
«Փաշինյանը ցանկանում է վերարտադրվել՝ հենվելով թե՛ Արևմուտքի վրա (դրա համար ՀՀ-ն պատրաստ է դարձնել հակառուսական և հակաիրանական պլացդարմ), թե՛ Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությամբ (դրա համար փակում է Արցախյան հարցը, Հայոց ցեղասպանության հարցը, կրճատում է բանակն ու պատրաստ է կատարել Ալիևի բոլոր հակահայկական պահանջները)։ Փաշինյանի իշխանությունը ձեռնտու է Արևմուտքին՝ ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս բերելու համար, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Մեծ Թուրան կառուցելու և հայկական հարցը վերջնականապես փակելու համար»,-գրում է ալիքն ու ամփոփում, որ եթե ՀՀ քաղաքացիները դուրս չգան քաղաքական խոր քնից և չընտրեն ազգային ուժերին, ՔՊ-ն վերընտրվելու է և շարունակելու է ՀՀ-ն վերածել թուրքական և ադրբեջանական սատելիտ պետության։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...