Անդրանիկ Քոչարյանի դավաճանության քրոնիկան. հիշեցում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գործունեության վերաբերյալ տարիներ շարունակ հարցեր են հնչեցվել՝ սկսած դեռեւս 2008 թվականի մարտի արյունալի իրադարձություններից, երբ նա էլի հանձնաժողով էր ղեկավարում։
Հիշեցնենք, որ հենց նա էր ղեկավարում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, որի օբյեկտիվությունը այն ժամանակ էլ հաճախ կասկածի տակ էր դրվում։ Մասնավորապես, մամուլում շրջանառվում էր գործարարների ցուցակ, որոնց թիկնազորները, ըստ լուրերի, իրավապահներից ստացել էին զենք ու համազգեստ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Սակայն, բոլորի անունները գրանցելուց հետո, այդ ցանկից հանվեց Անդրանիկ Քոչարյանի մտերիմ Ռուբեն Հայրապետյանի անունը։
Ավելի ուշ՝ արդեն 2018-ի հեղափոխությունից հետո, հենց Ռուբեն Հայրապետյանը հրապարակավ հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանը իրեն զգուշացրել է հեռանալ Հայաստանից։
Այս երկու դրվագները վկայում են, որ տարբեր փուլերում Քոչարյանի պահվածքը հակասական է եղել։ 2008-ին նա փաստացի դավաճանել է Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Ռուբեն Հայրապետյանի անունը ցանկից հանելով…, իսկ 2018-ին արդեն դավաճանել է Նիկոլ Փաշինյանին՝ Ռուբեն Հայրապետյանին «թաքուն զգուշացնելով», որ հեռանա երկրից…։
Թերեւս հենց այդ անցյալն է նաեւ պատճառը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամկետանց դարձած զեկույցը ՔՊ-ն հրաժարվում է ԱԺ լիագումար նիստում քննարկման դնել։
Տպավորություն է ստեղծվում, որ Անդրանիկ Քոչարյանը կա՛մ մի բան գաղտնի է պահել, կա՛մ էլ անարդար մեղադրանքներ է առաջադրել որոշ մարդկանց նկատմամբ։ Կարճ ասած՝ օբյեկտիվ չէ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...