«Նիկոլ Փաշինյանի համար արդեն վաղուց օրինաչափ է դառնում կարմիր գծերը հատելը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլխավորությամբ, Միքայել Սրբազանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման։ Որքան էլ սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը կատարվելու է, շատերը հույս ունեին, որ դատարանը գոնե մի քիչ իր բարձրության վրա կգտնվի: Երեկ բազմաթիվ փորձագետներ, իրավաբաններ, քաղաքական գործիչներ դատապարտեցին այս դատավճիռը:
«Փաստը» դիմեց «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանին՝ խնդրելով նրա տեսակետը: «Իրականում որքան էլ կանխատեսելի էր, որ Միքայել Աջապահյանին դատապարտելու են ազատազրկման, սակայն ես, ինչպես նաև բոլոր առաքինի մարդիկ հոգու խորքում մտածում էինք, որ գուցե Նիկոլ Փաշինյանը այս կարմիր գիծը չի հատի։ Բայց, անկախ մեր լավատեսությունից, կյանքում ավելի շատ հանդիպում են օրինաչափությունները, քան բացառությունները, իսկ Նիկոլ Փաշինյանի համար արդեն վաղուց օրինաչափ է դառնում կարմիր գծերը հատելը»։
Միևնույն ժամանակ Մանուկյանը նաև նշում է, որ այս ամենում կա մի «բայց». իսկ ի՞նչ ենք անում մենք՝ որպես հասարակություն, ի՞նչ ենք անում մենք՝ որպես ընդդիմադիր գործիչներ. «Բացի այն, որ տարրական կարեկցանք չունենք, արդարության համար առարկայական պայքար չենք մղում, այլ նույնիսկ ինքնապաշտպանական բնազդն է մեր մեջ վերացել կամ խոր քուն մտել»։
Նարեկ Մանուկյանը մեզ հետ զրույցում առաջարկ ներկայացրեց քաղաքական ուժերին և մտահոգ քաղաքացիներին՝ «ի պաշտպանություն Միքայել Աջապահյանի, խորհրդանշական 10 օրով 100 հոգով նստացույց անել՝ ցույց տալու իշխանությանը, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են որևէ քայլի դիմել հանուն արդարության»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...