ԱՄՆ-ի Կոլորադոյում մեկնարկել է լողացող արևային տրեկերի առաջին փորձնական նախագիծը
ԱՄՆ-ում լողացող արևային էլեկտրակայանի առաջին նախագիծն է մեկնարկել Կոլորադոյում: Այն մշակվել է Noria Energy-ի կողմից: 50 կՎտ հզորությամբ Aurea Solar կայանը կգործի Գոլդեն քաղաքում, գրում է Habr.com–ը: Այն կօգտագործի տրեկերներ և էլեկտրաէներգիա կմատակարարի Fairmount ջրամբարի տեղական ջրամատակարարման ընկերություններին, որոնք պատկանում և շահագործվում է Consolidated Mutual Water Company (CMWC) կողմից:
Համակարգը կառուցված է Noria ընկերության նոր AquaPhi լողացող արևային էլեկտրակայանի տեխնոլոգիայով: Ի տարբերություն սովորական լողացող արևային վահանակների, որոնք ստատիկ են, AquaPhi-ի տեղադրումները հետևում են արևի ուղղությանը: Այս ունակությունը մեծացնում է էներգիայի արտադրությունը 10-20%-ով: AquaPhi-ն կարող է ավելացվել նոր նախագծերին կամ արդիականացվել առկա լողացող արևային էլեկտրակայանների վրա:
Լողացող արևային էլեկտրակայանները ուշադրություն են գրավում իրենց ծախսարդյունավետության համար, իսկ ջրամատակարարման ընկերությունների համար դրանք առաջարկում են կրկնակի առավելություն՝ առկա ջրամբարներում մաքուր էներգիա արտադրելու և գոլորշիացման պատճառով ջրի կորուստը նվազեցնելու համար:
«Golden» փորձնական նախագիծը ԱՄՆ-ում առաջինն է, որն օգտագործում է ջրի վրա բարձր արդյունավետությամբ արևային հետևողական համակարգ: Ֆեյրմաունթի ջրամբարում համակարգը կաշխատեցնի պոմպեր, որոնք կարգավորում են հաճախորդներին ուղղված ջրի հոսքը։ «Այս նախագիծը հիանալի հնարավորություն է ոչ միայն էներգիա արտադրելու և խնայելու, այլ նաև ջրամատակարարումը բարելավելու համար նվազեցնելով գոլորշիացման պատճառով ջրի կորուստը», - ասաց CMWC-ի ջրային ռեսուրսների ղեկավար Ջարոդ Ռոբերտսը։
Noria–ն համագործակցում է GRID Alternatives ոչ առևտրային կազմակերպության հետ, որը ապահովում է վերականգնվող էներգիայի հասանելիություն և ուսուցում, և Hazelett Marine-ի հետ, որը տրամադրում է լողացող արևային էլեկտրակայանների համար խարսխման լուծումներ։
Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին և դա կօգնի CMWC-ին կատարել իր առաքելությունը, այն է Դենվերի մեծ տարածքում ավելի քան 100,000 հաճախորդներին մաքուր ջուր մատակարարելը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»