Ինչ կապ ունի Պուտինի ծննդյան օրը Քոչարյանի ասուլիսի հետ․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
Ինչպեսեւ սպասելի էր, երեկ ՔՊ-ականները, բանուգործը թողած, սինքրոն արձագանքում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ հնչած մտքերին եւ այնքան քննարկելու-քննադատելու բան չունեին, որ պետության երկրորդ պաշտոնյայից սկսած՝ քննարկում էին Քոչարյանի` ասուլիս հրավիրելու օրվա ընտրությունը։ Հոկտեմբերի 7-ին, ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով, Քոչարյանը հատուկ է այդ օրը ընտրել․ «Իսկական վոինը, իսկական դաշնակիցը, որ հավասարը հավասարի պես է խոսում, պետք է նույնիսկ ասուլիսը հարմարեցնի նաչալնիկի ծննդյան օրվա հետ»։
Ասուլիսից հետո երկրորդ նախագահին խնդրեցինք պարզաբանել օրվա ընտրությունը՝ նշելով իշխանականների շահարկումը։ Նա ժպտաց` ասելով, որ ասուլիսի դահլիճն ազատ չի եղել:
«Երկու շաբաթ առաջ ենք ընտրել, դահլիճը միայն այսօր էր ազատ` վաղը, մյուս օրը զբաղված է լինելու, այդ պատճառով միայն»։ Ի դեպ, ինչպես նախորդ, այնպես էլ այս ասուլիսի ընթացքում նախկին նախագահին ջուր, սուրճ մատուցում էր նրա դուստրը՝ Գայանեն։
Ասուլիսին ոչ բոլոր լրատվամիջոցներն էին հրավիրված՝ մոտ երկու տասնյակ, ինչը չհրավիրված լրագրողները ծանր էին տարել: Քոչարյանն այդ խտրականությունը պարզաբանեց այսպես. ծանր է 4-5 ժամ ասուլիս տալը, հետեւաբար հրավիրել են քիչ թվով լրագրողների, որ բոլորը կարողանան հարց տալ, ակնարկեց, որ հաջորդ անգամ այլ կազմ կհրավիրվի։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»