Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Միասնության թեւեր» անունով նախաձեռնություն է սկսում, որը կդառնա կուսակցություն ու կմասնակցի ընտրություններին։
Նախաձեռնության կորիզը ՄԻՊ նախկին աշխատակազմն է, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Տեղեկացանք, որ նրա հետ է նաեւ նախկին ՔՊ-ական պատգամավոր Աննա Կարապետյանը, որը 2018-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն էր, ապա՝ «Իմ քայլի» պատգամավոր, սակայն 2021-ին չընդգրկվեց ցուցակում: ՀՀԿ-ի իշխանության շրջանում էլ 3 տարի եղել էր ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի օգնականը։ 21-ից հետո Կարապետյանը մի կարճ շրջան ԱՄՆ-ում էր: Հիմա ակտիվ կիսվում է Թաթոյանի գրառումներով։
Մեր տեղեկություններով, նա է վարում Թաթոյանի եւ ՀԱԿ-ի միջեւ բանակցությունները, հայրը՝ Սամվել Կարապետյանը, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ թիվ 22/21 ընտրատարածքում Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր, մեղադրվել է ընտրությունների կեղծման մեջ՝ հօգուտ Տեր-Պետրոսյանի, դատապարտվել 3 տարվա ազատազրկման։
Ճի՞շտ է, որ Թաթոյանի կուսակցության ակտիվում եք լինելու՝ հարցրինք Ա․ Կարապետյանին։
«Իսկ կուսակցություն կա՞ արդեն»:
Արդեն կա հայտարարություն։
«Ես մի քիչ ուրիշ բան գիտեմ, եւ քանի որ մենք տարբեր բաների մասին ենք խոսում, եկեք այդ մասին չխոսենք, իսկ Թաթոյանն իմ շատ մտերիմ ընկերն է, մենք վաղուց ենք իրար ճանաչում»:
Լավ, այլ կերպ հարցս ձեւակերպեմ՝ Թաթոյանի թիմո՞ւմ եք։
«Կներեք, հետո կխոսենք, ես հիմա չեմ կարող Ձեր հարցին պատասխանել»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...