Ինչո՞ւ չեն փոխվել Ստանիսլավսկու անվան թատրոնի 70 տարեկան աթոռները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը դեռևս հունիսի 24-ին հայտարարել էր, որ թատրոնի հիմնական բեմը երեք ամիս չի գործի, քանի որ փոխվում են թատրոնի հիմնական դահլիճի 70 տարեկան աթոռները։ «ԿԳՄՍ նախարարությունն այս տարի տենդեր իրականացրեց, հաղթող կա, մոտ օրերս կկնքվի պայմանագիրը»,-ասել էր նա:
Եռամսյա ժամկետը լրացել է սեպտեմբերի 24-ին, սակայն, մեր տեղեկություններով, թատրոնի աթոռներն այդպես էլ չեն փոխվել: Փոխարենը, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, թատրոնի տնօրենը վերանորոգել է իր աշխատասենյակն ու իր հետ ուղղակի առնչություն ունեցող ևս մի երկու սենյակ:
Երեկ մենք զրուցեցինք Սուրեն Շահվերդյանի հետ՝ ճշտելու մեր ունեցած տեղեկությունները: Նա հաստատեց, որ աթոռներն իսկապես չեն փոխվել: «Թատրոնի աշխատանքը կկանգնի նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի, երևի, ամենաուշը 10-ը։ Ժամկետ է դրված, որ դեկտեմբերի 10-ին մեր դահլիճը լիովին նորոգվի, նոր աթոռներով կբացվի։ Աթոռները ճանապարհին են, նոյեմբերի 17-ին հասնում են Հայաստան, հետաձգվել էր պատվերը, խնդիր էր առաջացել գործարանում»։
Ինչ վերաբերում է վերանորոգումներին, Շահվերդյանն ասաց. «Այո, իմ, փոխտնօրենի աշխատասենյակները և ընդունարանն է վերանորոգվել, որովհետև ձմռանը նույնիսկ տաքացուցիչ միացնելու դեպքում այդ սենյակները չէին տաքանում»:
Ի հավելում՝ նա ասաց, որ թատրոնի դիմացի «անշնորհք և փնթի պաստառները փոխվել են, դարձել են ոճային և թրենդային»: Վերջում նաև հատուկ տեղեկացրեց, որ թատրոնի ծառայողական մուտքի դուռը, որը հնացել էր և չէր գործում, փոխվել է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե Սիմոն...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան