Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Դուշանբեում Փաշինյանը ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի և TRIPP-ի մանրամասները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Պետությունների առաջնորդներին դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը:

Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է.

«Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Նախ և առաջ, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել մեր տաջիկ ընկերներին և անձամբ մեծարգո նախագահ Ռահմոնին՝ ջերմ ընդունելության և այսօրվա գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ցանկանում եմ նաև առանձին շնորհակալություն հայտնել տաջիկական կողմին՝ այս տարի ԱՊՀ-ում նախագահությունը հաջող իրականացնելու համար։

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այս գործընթացում հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։

Ս․թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովից հետո, նախագահ Ալիևի հետ մենք ընդունեցինք հռչակագիր, որում արձանագրվում է, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։

Մեջբերում կատարեմ Վաշինգտոնի հռչակագրից. «Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»:

Նույն Հռչակագրում մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներս, վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։

Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

Նաև արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։

Սա նշանակալի փոփոխություն և հանգամանք է, որը, անկասկած, կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։

TRIPP նախագիծը բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար։

Հարգելի գործընկերներ,

Վաշինգտոնի գագաթնաժողովից առաջ՝ դեռևս ս․թ․ մարտին, Հայաստանը և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագիծը և այդպիսի դրական արդյունքով ավարտել բանակցությունները նախագծի շուրջ։

Այս փաստաթուղթը ևս հղվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։

Այս համատեքստում, կողմերը հաստատեցին իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններին։ Համապատասխանաբար, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։

Սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքին, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքին, և այդ տարածքները ներառող սահմաններն անձեռնմխելի են։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը» նախաստորագրվել է Սպիտակ տանը երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից՝ ԱՄՆ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ։ Հուսով եմ և համոզված եմ, որ մենք մոտ ապագայում կստորագրենք և կվավերացնենք նաև այս համաձայնագիրը։

Հատկանշական է, որ 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են իրենց առաջին երկկողմ փաստաթուղթը։ Խոսքը «Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգի մասին է, որը ստորագրվել է երկու երկրների փոխվարչապետերի կողմից և վավերացվել է և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում՝ ստանալով բարձրագույն իրավական ուժ։

Այս կանոնակարգում ևս Համագործակցության հիմնադիր փաստաթուղթը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, ամրագրված է որպես երկու երկրների միջև միջպետական սահմանի սահմանազատման հիմնական սկզբունք։ Այս սկզբունքի հիման վրա 2024 թվականին սահմանազատվել է մեր երկրների միջև պետական սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածը։

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ տեղեկացնել ձեզ այս ամենի մասին, չնայած հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծել հումանիտար խնդիրները և սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։

Խաղաղության հաստատման կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև ԱՊՀ բոլոր անդամ պետություններին, քանի որ գիտեմ, որ դուք բոլորդ էլ իսկապես ուզում էիք, որ սա տեղի ունենար, և այն տեղի ունեցավ։ Խաղաղությունն այլևս իրականություն է, և ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով և շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Հաջորդիվ տեղի է ունեցել խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որից ընթացքում երկրների ղեկավարները ստորագրել են համաձայնեցված փաստաթղթերի արձանագրությունները: