Արձակուրդից չեկած՝ նորից արձակուրդ է գնացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հերթական արձակուրդից 2,5 ամիս անց վերադառնալուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այժմ կրկին արձակուրդում է՝ արձակուրդից կվերադառնա հոկտեմբերի 13-ին։
Նրա թիվ մեկ խնդիրը պետք է լիներ դատավորների անկախությունն ապահովելը, որոնք անպաշտպան են մնացել Նիկոլ Փաշինյանի իշխանության կամայականությունների առաջ եւ գլուխները կախ՝ կալանք են տալիս ընդդիմադիրներին` դրա համար չունենալով ոչ մի հիմք։ Իսկ Աթաբեկյանը 2,5 ամիսը մեկ արձակուրդ է գնում՝ կարծես իր ղեկավարած ոլորտում ամեն ինչ «օկ» է։
ԲԴԽ-ից հաստատեցին նախագահի` արձակուրդ մեկնելու վերաբերյալ տեղեկությունը, նշեցին, որ սա նրա ամենամյա հերթական արձակուրդի մի մասն է։
ԲԴԽ նախագահ Աթաբեկյանին արձակուրդի ընթացքում փոխարինում է ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը։ Մեր հարցին, թե ԲԴԽ նախագահն այժմ արձակուրդում է որպես նախագա՞հ, թե՞ որպես դատավոր, ասացին, որ ԲԴԽ նախագահին ու դատավոր անդամներին արձակուրդ տրամադրվում է միայն որպես դատավորի, ԲԴԽ-ի կողմից առանձին տրվող արձակուրդ օրենքը չի նախատեսում։ Ստացվում է, որ ԲԴԽ նախագահն արձակուրդ է ստացել Վճռաբեկ դատարանի նախագահից, քանի որ վճռաբեկի դատավոր է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...