Իսկ ինչո՞ւ չկա «գործիքակազմ», եթե մեխն էլ է իրենց ձեռքում, մուրճն էլ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ոչ մեկ անգամ ենք անդրադարձել Սննդի անվտանգության տեսչական մարմնի գործունեությանը: Ավելին, մեկ անգամ չէ, որ նշել ենք (ու միայն մենք չէ), որ այս և նմանօրինակ պետական կառույցների հատկապես ղեկավար կազմը պետք է ձևավորվի ոլորտային մասնագետներից, եթե կուզեք՝ լավագույն մասնագետները պիտի ընդգրկվեն:
Հասկանո՞ւմ եք, չի կարելի պարզապես պատահական մեկին վերցնել ու, առաջնորդվելով զուտ իշխանության հանդեպ բարեհաճությամբ, կուսակցականությամբ, «նիկոլականությամբ» կամ իշխանության համակրանքն ու վստահությունը վայելելու, «յուրայինության» մոտեցումներով, նշանակել նման պատասխանատու պաշտոն(ներ)ի: Կամ նշանակել զուտ այն պատճառով, որ «ինչ-որ մեկի համար» իշխանության «վերևներում» այլ «ինչ-որ մեկը» լոբբինգ է արել: Կամ էլ այն պատճառով, որ ինչ-որ տեղ մի երկու տարի մի «հինգ հոգու ղեկավար» է եղել: Բայց այս իշխանության օրոք հենց նշյալ գործոններով էլ պայմանավորվում են նշանակումները: Թե չէ, ինչ մասնագետ, ինչ պրոֆեսիոնալություն, ամոթ չէ՞...
Հետևանքները, որպես կանոն, երկար սպասել չեն տալիս: Վերցնենք թեկուզ դեպի Ռուսաստան մի շարք ապրանքների արտահանման հետ կապված հարցերում պարբերաբար ծագող խնդիրները, որոնք տենդահար են անում այդ ոլորտում գործող տնտեսվարողներին: Խոսքը կոմունիկացիոն խնդիրների մասին չէ, այլ «Ռոսսելխոզնադզորի» կողմից պարբերաբար արգելափակումների: Օրինակները շատ են, դրանց մասին շատ է գրվել:
Բայց հարցը ոչ միայն «դեպի դուրս» ծագող խնդիրներն են: Այսպես ասենք՝ «ներքին դաշտում» էլ ոչ պակաս հարցեր են ծագում, և ՍԱՏՄ-ն հայտնվում է տխուր վիճակներում:
Ամենաթարմ օրինակը մի շաուրմայանոցի հարցն է, որ այս օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող թեմա է դարձել: Չնայած հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցման մասին ՍԱՏՄ որոշմանը, այդ «օբյեկտը» մինչև երեկ օրվա կես դեռ շարունակում էր աշխատել: Մարդիկ ահազանգում էին, ՍԱՏՄ-ի ներկայացուցիչն էլ արձագանքում էր, թե իրենց գործառույթների շրջանակն այդքանն է: Ճիշտ է, երեկ վերջապես հայտարարեցին, թե գործունեությունը կասեցվել է, նույնիսկ լուսանկարներ հրապարակեցին, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Խախտումը հայտնաբերելուց հետո դեռ բավական ժամանակ մարդիկ օգտվել են այդ կետից: Սակայն շատ ավելի կարևոր է ընդհանուր վիճակը:
Թերևս դժվար կլինի իրավիճակն ավելի դիպուկ բնորոշել, քան դա արել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, որը մասնավորապես նկատում է, որ նման վիճակի մեղավորը հենց լիազոր մարմինն է (ՍԱՏՄ-ն, էլի), որը ոչ պրոֆեսիոնալ ու անփույթ վերաբերմունքի պատճառով հասել է նրան, որ հայտնաբերում է խախտում, իսկ տնտեսվարողը ոչ միայն հայտարարում է, որ դա սուտ է, այլև շարունակում է գործունեություն ծավալել։ Սրան հաջորդում է շատ ավելի վատ բան. լիազոր մարմինը հայտարարում է, որ գործիքակազմ չունի։
Չէ, իրոք, էլի, ի՞նչ է նշանակում՝ «գործիքակազմ չունեն» կամ «իրենց գործառույթների շրջանակում չէ»: Չէ՞ որ արդեն յոթուկես տարի ՔՊ-ն է իշխանության: Խնդիր կա՞, թող մի օրինագիծ «գրեն», գործիքակազմ ունենան, մարդավարի գործեն: «Մեխն» էլ է իրենց ձեռքին, մուրճն էլ, նույնիսկ եռագույն ժապավեններով...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...