Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ Կարապետյան Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող «Երևանի ադրբեջանական թատրոնը». Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարզարշավը՝ Կիրանցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան
Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ․ Հայր Հովհաննես«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանԿատարը հրաժարվել է ապասառեցնել Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվները956 հազար եվրոյի մաքսանենգության, փողերի լվացման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել. ձերբակալվել է 2 անձՄայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ․ «Հրապարակ»Բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմՈւժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՇՀԿ երկրները հանդես են եկել տիեզերքը զենքից զերծ պահելու կոչովՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը․ հաղթողները հայտնի ենՊուտինը շնորհավորել է երգչուհի Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի կապակցությամբՀունիսի 1-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Գյումրիում16 միլիոն դրամ՝ սեփական տան համար․ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենաԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին,«քաղաքականությամբ չզբաղվողներին» կյանքն առաջինն է հարվածումՌոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներին

Իրավապահ համակարգը մեկ անձի սպասարկման տակ դնելու ծանր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չէ՛, սա մարտական գործողությունների ամփոփաթերթիկ չէ, այլ ընդամենը 1-2 օրվա քրեական լրահոսից ծաղկաքաղ: Աբովյանում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ, երկուսի վիճակը գնահատվում էր ծանր: Արամուսում դաշտային աշխատանքների գնացող երկու տարեց ամուսինների գնդակահարել են: Որոշ ժամանակ անց մարդասպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է: Չարենցավանում հուղարկավորության արարողության ժամանակ հենց եկեղեցում ինչ-որ մեկը դանակահարել և սպանել է հանգուցյալի քավորին: Հետագայում հաղորդվեց, որ դանակահարողը հոգեբուժարանում հաշվառված անձ է:

Բոլոր այս հանցագործությունները կատարվել են, կրկնենք, ընդամենը 1-2 օրվա ընթացքում, անցյալ շաբաթավերջին: Տարօրինակ զուգադիպությամբ՝ բոլորն էլ կատարվել են Կոտայքի մարզում, բայց կարող էր լինել և մեկ այլ մարզում, դրա վրա չարժե հատուկ սևեռվել: Ու մյուս մարզերում էլ վիճակը շատ չի տարբերվում:

Առաջին անգամը չէ, որ ուշադրություն ենք հրավիրում երկրում տիրող հանցածին իրավիճակի, հանցավորության, մանավանդ՝ անձի կյանքի ու առողջության դեմ ուղղված ոճրագործությունների աճի անժխտելի ու խայտառակ երևույթի վրա:

Ընդգծենք, որ վերը թվարկված դեպքերը, կրակոցները, դանակահարությունը, սպանությունները քաղաքականության կամ հասարակական-քաղաքական անցուդարձի հետ կապ չունեն (հասկանալի է՝ բացառությամբ Փարաքարի ողբերգության ու դրան հաջորդող ժամանակաշրջանում տիրող վիճակի): Բայց դրանք անխտիր կապ ունեն երկրի կառավարման վիճակի հետ: Կապ ունեն երկրում ու հասարակության մեջ տիրող մթնոլորտի ու ձևավորված միջավայրի հետ:

Կարելի է ու արժե որոշակիորեն բացել մատնանշված կապերը:

Թեպետ, եթե խիստ հակիրճ, ապա երբ ոստիկանության, առհասարակ իրավապահ համակարգի փոխարեն այդ ամենից ձևավորում ես ընդամենը «ախռանկա», ապա հետևանքը լինում է նման խայտառակ վիճակը: Ավելին, երբ պետության ղեկավարի փոխարեն ունես ատելություն սերմանող, ստող ու ցանկացած պատասխանատվությունից «կռուտիտներով» խուսափող անձ, ապա հետևանքը անխուսափելիորեն լինում է նման պատկերը: Ու ընդհանրապես, երբ մասնագիտացված կառույցների և օղակների փոխարեն ձևավորում ես իշխանության ղեկավարին «անձնական հավատարմության», շողոքորթելու և քծնելու կարողության վրա ձևավորված ինչ-որ «օֆիսներ», հետևանքը լինելու է և լինում է սա:

Ուզում ես՝ պատրաստվիր ընտրությունների, ուզում ես՝ մի պատրաստվիր:

Պարադոքսալ է հնչում, բայց որքան շատ են Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն Հայաստանը վերածում ոստիկանապետության, այնքան ավելանում են ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, կրակոցները, դանակահարությունները, սպանությունները: Որքան շատ են խոսում «բարեփոխված ոստիկանությունից», այնքան ավելի ցցուն ու դաժան երանգներով են դրսևորվում այդ ոլորտի անգործության կամ թերի գործունեության հետևանքները:

Ինչո՞վ են զբաղված վերջին տարիներին ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչականը, դատախազությունը, դատարանները: Բոլոր այդ կառույցները գերազանցապես զբաղված են Փաշինյանին քննադատողներին հետապնդելով, գաղտնալսելով, հրապարակային ակտիվություն դրսևորողներին ահաբեկելով, զբաղված են Նիկոլ Փաշինյանի ու առանձին «ընտրյալ» քպականների պահպանությունն ապահովելով: Գործնականում, հարկատուների հաշվին գոյություն ունեցող բոլոր այդ պետական կառույցներն զբաղված են մեկ անձի պահպանությունն ու քմահաճույքները սպասարկելով: Ի լրումն՝ իր ընդդիմախոսների նկատմամբ ունեցած անառողջ ցանկությունները («ԱԱԾ պադվալները լցնել», «բանտերը լցնել» և այլն) բավարարելով:

Ի դեպ, իշխանության նման թուլությունը և ոստիկանության, իրավապահ համակարգի «կողմնակի զբաղվածությունը» ամենից արագ զգում են հենց քրեածին տարրերը: Զգում են և փորձում են օգտվել իրավիճակից:

Ինչ վերաբերում է կառավարության ամենավերին օղակից սերմանվող ատելությանը, չարությանն ու իշխանության ձևավորած ներքին թնամանքի մթնոլորտին, ապա դա անխուսափելիորեն է հանգեցնում նման կրիմինալ հետևանքների: Դա աքսիոմա է:

Ավելին, Փաշինյանի կողմից իր ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարային դրսևորումները որոշակի հակումներով անձանց վրա վերին թույլտվության էֆեկտ են ունենում: Դե, եթե Փաշինյանին կարելի է հաշվեհարդար տեսնել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ, ապա ինչո՞ւ պետք է որսորդական հրացան ունեցող մեկը, որոշակի հանգամանքներում չմտածի, որ կարող է բռնել ու գնդակահարել իրեն ինչ-որ բանով նեղացրած համագյուղացուն:

Ի՜նչ նախականխարգելիչ աշխատանք, ի՞նչ կանխարգելում...

Ի դեպ, Չարենցավանում կատարված սահմռկեցուցիչ սպանության վերաբերյալ. հարց չի՞ ծագում, թե հոգեբուժարանում հաշվառվածը ինչպե՞ս է ազատ շրջում խաղաղ բնակչության մեջ ու մարդ սպանում: Նույնը՝ Արամուսի պարագայում:

Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրի ավտոճանապարհներին ու մայրաքաղաքի փողոցներում: Մի «գժանոց» էլ դա է: Ավելի ճիշտ՝ բարձիթողի վիճակ է:

Հանգստյան օրերին առիթ եղավ «պտույտ մը» գործել՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Սևան-Երևան երթուղով: Ամբողջ ճանապարհին պարեկային ոստիկանության գեթ մեկ մեքենա չհանդիպեց: Իսկ այն, ինչ կատարվում էր ճանապարհներին երթևեկության առումով, կարելի է բնորոշել մեկ բառով՝ այլանդակություն:

Լավ, այդ պարեկնե՞րն ինչ եղան: Միգուցե իսկապե՞ս բոլոր մեքենաները շարքից դուրս էին եկել: Գուցե գնացել էին «բարեփոխված ոստիկանության» հետ փորձի փոխանակման դասընթացների՞: Գուցե մոբիլիզացվել էին Հանրապետության հրապարակում նախատեսված համերգին ընդառա՞ջ: Որն էլ լինի, դրանից խնդիրը չի լուծվում: Չէ, ներողություն, պարեկային մի խումբ տեսել ենք, այն էլ՝ զուտ Երևանի-Սևան ճանապարհի Չարենցավանից քիչ ներքև ընկած հատվածում, քանի որ շինարարական աշխատանքների պատճառով մոտ 3 կիլոմետրանոց խցանում էր: Ընդ որում, այդ հատվածում նման վիճակ է ավելի քան 15-20 օր:

Ու միայն մարզերով անցնող ճանապարհների հարցը չի: Երևանում ընդամենը 40-50 րոպեի ընթացքում կարելի է 3-4 վթարի ականատես դառնալ: Նույնն են փաստում և պաշտոնական վիճակագրության չոր թվերը. 2025 թվականի հունվար-օգոստոս (8 ամսվա մեջ) ժամանակահատվածում արձանագրվել է 3088 ճանապարհատրանսպորտային պատահար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 16 տոկոս:

Դրանց հետևանքով զոհվել է 178 մարդ (15 տոկոսով քիչ, քան 2024-ի նույն ժամանակահատվածում): Իսկ, այ, վիրավորների թիվը գրեթե 1/5-րդով կամ 20 տոկոսով աճել է՝ 4585 վիրավոր: Դա միայն այս տարվա 8 ամիսներին...

Մի խոսքով, ամենօրյա քաոս է: Ամենուրեք: Բոլոր ոլորտներում...

Էլի մի խոսքով՝ «ապագան» եկել է ամենուրեք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում