Արհեստական բանականությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական առաջընթացի շարժիչ ուժը․ Տարոն Աճեմօղլու
Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեք բացահայտել իր տնտեսական և մարդկային ներուժը․ այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովում հայտարարել է աշխարհահռչակ տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն՝ ընդգծելով, որ երկրի տնտեսական առաջընթացի առանցքային գործոն կարող է դառնալ արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների զարգացումը։
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը ժողովրդավարության ամրապնդումն ու ներդրումային հավասարակշռությունն է։ «Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի և գտնի ճիշտ հավասարակշռություն պետության, իշխանության և տեղական ու օտարերկրյա ներդրումների խթանման միջև։ Գույքային իրավունքի պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի, հատկապես տեխնոլոգիական ոլորտում»,– ասել է տնտեսագետը։
Աճեմօղլուի համոզմամբ՝ առանց կանխատեսելի և վստահելի իրավական համակարգի հնարավոր չէ ոչ միայն ներգրավել ներդրումներ, այլև խթանել տեղական նորարարությունը։ «Հայաստանն իր բնական պաշարների զարգացման արդյունքներից պետք է ունենա արդար բաժին, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ գործում է գույքային իրավունքի հստակ և հետևողական համակարգ։ Սա նուրբ, բայց կենսական հավասարակշռություն է»,– ընդգծել է նա։
Տնտեսագետը նկատել է, որ Հայաստանի աշխարհագրական սահմանափակումները կարելի է հաղթահարել թվային տեխնոլոգիաների միջոցով։ «Թվային ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը Հայաստանին տալիս է առանձնահատուկ առավելություն։ Արհեստական բանականության ոլորտում ներդրումները կարող են դառնալ տնտեսական աճի շարժիչ ուժը, եթե դրանք ճիշտ ուղղությամբ օգտագործվեն»,– նշել է նա՝ հավելելով, որ միջազգային փորձի և գիտելիքի ներգրավումը պետք է դառնա պետական ռազմավարության անբաժան մաս։
Անդրադառնալով ՀԷՑ-ի «ազգայնացմանը»՝ Աճեմօղլուն զգուշացրել է, որ նման քայլերը կարող են խաթարել ներդրումային միջավայրը։ «Յուրաքանչյուր պետության համար գույքային իրավունքի պաշտպանությունը կենսական նշանակություն ունի։ Ամենակարևորն այն է, որ ստեղծվի վստահելի և կանխատեսելի միջավայր օտարերկրյա ներդրողների համար»,– ասել է նա։
Աճեմօղլուի գնահատմամբ՝ Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ՝ կամ այն կկարողանա համադրել ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և տեխնոլոգիական նորարարությունը՝ դառնալով տարածաշրջանային առաջատար, կամ կմնա ցածր աճի և սոցիալական անհավասարության արանքում։ «Արհեստական բանականությունը կարող է դառնալ ոչ թե սպառնալիք, այլ Հայաստանի տնտեսական վերածննդի իրական հնարավորություն»,– ամփոփել է Նոբելյան մրցանակակիրը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց