«Երկիր մեդիան» վերադառնում է եթեր․ «Հրապարակ»
Հրապարակ» թերթը գրում է․ Ամիսներ շարունակ եթեր չհեռարձակվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը շուտով կրկին կվերսկսի աշխատանքները, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերից։
Հեռուստադիտողին այն հասանելի կդառնա կաբելային հեռարձակման միջոցով, քանի որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հեռուստաընկերությանը մեկ տարի առաջ զրկել է հեռուստաեթերից։ «Երկիր մեդիայի» վերահեռարձակման նախաձեռնությունը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանինն է։ Հավանաբար, ընտրություններին ընդառաջ դաշնակցականները փորձում են քարոզչական հարթակ ստեղծել իրենց համար։
Կփոխվի նաեւ ղեկավար կազմը՝ նախկին տնօրեն Բագրատ Եսայանից դժգոհ են։ Հեռուստաընկերության տնօրինությունը կստանձնի ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսյանը, լուրերի բաժնի խմբագիր կնշանակվի yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀԸ տնօրեն Բ․ Եսայանն իր էջում գրառում էր արել, որ բովանդակային եւ ծրագրային թարմացման, տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման համար ժամանակավորապես դադարեցվում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15. 10․ 25 թ




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»