Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը

Ի՞նչով են մտնում քաղաքականություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

sovanews.tv–ն «ՀՀ նախկին ՄԻՊ Թաթոյանը կմասնակցի 2026 թվականի ընտրություններին Փաշինյանի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ քաղաքականություն մտնելուց հետո ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը պաշտոնապես հայտարարել է, որ իր նորաստեղծ քաղաքական շարժումը՝ «Միասնության թևերը», կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և որ ինքը մտադիր է անձամբ առաջադրվել վարչապետի պաշտոնում։ 43- ամյա Թաթոյանը կառավարությունում իր կարիերան սկսել է 2003 թվականին և 2016- ից 2022 թվականներին եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։ Սկզբում նա այդ պաշտոնում առաջադրվել է այն ժամանակվա իշխող Հանրապետական կուսակցության աջակցությամբ, սակայն ստացել է նաև այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավոր և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը։ Թեև նա մարդու իրավունքների պաշտպանի իր առաջին տարիներին մեծամասամբ խուսափում էր բախումներից, նրա հարաբերությունները ներկայիս իշխանությունների հետ կտրուկ վատթարացել են 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք հետագա ներխուժումներից հետո։ Թաթոյանը բազմիցս է մեղադրել կառավարությանը սահմանամերձ շրջանների բնակիչների կարիքները անտեսելու մեջ, մինչդեռ պաշտոնյաները, իրենց հերթին, մեղադրել են նրան մարդու իրավունքների քողի տակ քաղաքական նկրտումներ հետապնդելու մեջ։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք իր շարժումը կբարձրացնի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու հարցը, Թաթոյանը շեշտել է, որ չնայած տեղահանված բնակիչներն ունեն վերադարձի իրավաբանորեն ճանաչված իրավունք, իր շարժումը համապատասխան քաղաքական հարթակը չի հիմնի «կեղծ սպասումների» վրա։ «Մեր ավելի քան 120000 հայրենակիցներ ստիպված են եղել լքել իրենց տները և ունեն վերադառնալու իրավունք։ Սա իմ անձնական կարծիքը չէ. սա Միջազգային դատարանի կողմից ճանաչված սկզբունք է, - ասել է նա,– բայց մենք մեր օրակարգը չենք հիմնի Լեռնային Ղարաբաղ ֆիզիկական վերադարձի վերաբերյալ պատրանքների վրա։ Դա անարդար կլինի ժողովրդի նկատմամբ»։ Թաթոյանը նաև բացառել է Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ռազմական հանցագործությունների համար հարուցված միջպետական դատական հայցերը դադարեցնելու հնարավորությունը, չնայած խաղաղության բանակցությունների շրջանակներում նման դատական հայցերը հետ վերցնելու փոխադարձ պարտավորություններին: Թաթոյանին մամուլի ասուլիսում միացել է նաև Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը, որը, ինչպես սպասվում է, կհսկի շարժման տնտեսական օրակարգը: Անանյանը, որը հրաժարական էր տվել 2020 թվականին COVID-19 կարգավորումների շուրջ կառավարության հետ տարաձայնությունների պատճառով, այդ ժամանակվանից ի վեր դարձել է Փաշինյանի վարչակազմի աղմկոտ քննադատը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում