Ստեղծվել է ամենաարդյունավետ արևային մարտկոցը
Շանհայի Ֆուդանի համալսարանի (ՉԺՀ) ինժեներները մշակել են նոր էկոլոգիապես մաքուր արևային ֆոտոէլեմենտ՝ հիմնված անագի վրա, որը սահմանել է արդյունավետության նոր ռեկորդ՝ 17,7% արևային էներգիայի փոխակերպման ցուցանիշով։ Համալսարանի հայտարարության համաձայն՝ նոր տիպի այս համակարգը արդյունավետությամբ չի զիջում ավանդական՝ կապարով հիմնված արևային բատերիաներին, սակայն լիովին բացառում է վտանգները մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։
«Մեր նպատակն էր ստեղծել իսկապես էկոլոգիական արևային ֆոտոէլեմենտ, որը կլիներ անվտանգ իր ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում», — նշել է հետազոտող Լյան Ճյան։ Բարձր արդյունավետությամբ պերովսկիտային արևային բջիջները երկար տարիներ մեծապես կախված էին կապարից, ինչը լուրջ էկոլոգիական և առողջական ռիսկեր էր առաջացնում։
Լյան Ճյայի խոսքով՝ անագը կարող է դառնալ իդեալական փոխարինող, քանի որ այն «լայնորեն հասանելի է, անվտանգ, լավ է համատեղվում արևային էներգիայի փոխակերպման գործընթացների հետ և հարմար է զանգվածային արտադրության համար»։ Բացի այդ, նյութական արժեքի տեսանկյունից՝ անագի վրա հիմնված արևային բջիջները զգալիորեն էժան են, քան սիլիկոնային անալոգները։
Ավելի վաղ անագի վրա հիմնված ֆոտոէլեմենտների արդյունավետության ռեկորդը կազմում էր 16,5%, ուստի Ֆուդանի համալսարանի նոր մշակումն այս ոլորտում դարձել է ամենաարդյունավետը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...