Նախարար Անդրեասյանի կողմից երաշխավորված ռեկտորը ձերբակալվեց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Armlur.am-ը տեղեկացրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Մանկավարժական համալսարան ու կալանավորել ռեկտորին, նրա տեղակալին ու մի քանի աշխատակիցներին: Այնուհետեւ կոմիտեն պաշտոնապես հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանն ու պրոռեկտոր Մարինա Հարությունյանը եւ էլի մի քանի աշխատակիցներ:
Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար:
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ սա ուղիղ «հարված» է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, քանի որ ռեկտորը եւ նրա տեղակալը նախարարի ամենամտերիմ ընկերուհիներն են, ու Անդրեասյանի երաշխիքով են նրանք նշանակվել այդ պաշտոններում: Ավելին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց Ժաննա Անդրեասյանն է, ու սա նշանակում է, որ նրա ղեկավարած կառույցում կոռուպցիոն իսկական «բում» է, եւ ինքը, որպես հոգաբարձուների խորհրդի, ղեկավար պարտավոր է տիրապետել իրավիճակին:
Ըստ Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ չնայած որ Նիկոլ Փաշինյանը Անդրեասյանի աշխատանքից գոհ է ու նրա հետ լավ հարաբերություններ ունի, չի կարող այս ամենն անհետեւանք թողնել: Վարչապետը հանձնարարել է մանրամասն զեկուցել, թե այդ ինչ իրավիճակ է համալասարանում, որից հետո պետք է որոշում կայացնի:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ նախարար Անդրեասյանի կողմից երաշխավորված եւ բարձր պաշտոնի հասած այլ անձինք էլ առաջիկայում կձերբակալվեն»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան