Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան
Պետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ Կարապետյան
Մամուլի տեսություն

Արդեն անթաքույց են գործում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապագայի հետազոտողի համար, ինչ խոսք, հետաքրքրական կլինի դիտարկել Փաշինյանի «թավշյա հեղափոխության» ռեէվոլ յուցիան, հատկապես այն առումով, թե ինչպես հռչակված «սիրո և հանդուրժողականության» պղպջակը վերաճեց ատելության և բռնաճնշումների մղձավանջի: Այո, հետազոտողի համար հետաքրքիր կլինի, իսկ ժամանակակիցներիս համար քաոսային է, քանզի մենք ապրում ենք այդ թթվուտային իրականության մեջ:

Սա՝ ընդհանուր առմամբ:

Ինչ վերաբերում է նոր կոնկրետ դրսևորումներին, ապա ամենից առաջ ուշադրություն է գրավում հետևյալը. փաշինյանական կոհորտան, ՔՊ-ն՝ ամբողջ թիմով, կարկառուններով-չկարկառուններով, սատելիտներով արդեն չեն էլ թաքցնում, որ կենտրոնացած են քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու վրա:

Այո, այո, հենց հաշվեհարդարներ: Հաշվեհարդարային կամայականություններ:

Դե, իրավապահ կոչված համակարգի միջոցով, որը դարձրել են քաղաքական պատվերներ կատարելու գործիք:

Ավելին, ով մի բառ ասում է, քպական «հրահանգիչ»-ուղղորդողները միանգամից վրա են տալիս: Կանխորոշում են, «հուշում» են, թե քննիչներն ու ոստիկաններն ինչ անեն, ում բռնեն, ում ծեծեն, ում բանտարկեն, ում ասֆալտին փռեն, ում խուզարկեն, ում տնեցիներին ահաբեկեն և այսպես շարունակ: Նախանշում են, թե կոնկրետ ինչ բռնությունների դիմեն: Էականն ու առանցքայինն այս պարագայում այն է, որ նրանք՝ Փաշինյանն ու նաև մյուս քպականները, արդեն չեն էլ թաքցնում, որ այդ ամեն ինչը իրավապահ համակարգն անում է իրենց պատվերով: Հասկանո՞ւմ եք, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող քպականները, իրենց վերագրելով դատավոր-դատախազ-ոստիկանդահիճի դեր, հրապարակային հայտարարություններով կանխորոշում են, թե ում է պետք բանտարկել, ում է պետք վտարել, ում՝ «քառատել», և այդպես շարունակ:

Իրավապահ կոչվող համակարգն էլ արդեն «չի կոտրատվում», «ձևեր չի թափում» և, գործադիր իշխանության կրնկի տակ մտած, իրականացնում է իջեցրած հրամանները, կարգադրությունները, կապրիզները:

Օրինակ՝ մի խումբ քպականներ, տեսեքտեսեք, նեղվել են Նարեկ Կարապետյանի խոսքից՝ «գաղափարական առաջնորդի» թեմայով: Նույն քպականների խումբը, մեկ ուրիշ քպական խմբի հետ միասին, խիստ է նեղվել իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի հայտարարություններից: Ամստերդամն, ի դեպ, միջազգային իրավապահ շրջանակներում հայտնի դեմք է: Քպականներն ամենայն լրջությամբ քննարկում են նրան կալանավորելու, հետապնդելու, Հայաստանից վտարելու հարցերը:

Եթե նրանք հրապարակավ, ֆեյսբուքյան գրառումներով բացեիբաց նման «մտորումներ» ունեն, ամենևին չեն քաշվում հակաօրինական վարք դրսևորելուց, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են մտմտում ՔՊ-ի «փակ դռների» հետևում:

Փաշինյանն ու քպականները երևի թե հիմա տենդագին փնտրում են, թե այս կամ այն գործչի արտասանած բառը կամ բառակապակցությունը քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի տակ խցկեն, ի՞նչ անեն, ո՞նց անեն, որ ամեն գնով ազատազրկեն, բանտարկեն, կալանավորեն, խոշտանգեն, չեզոքացնեն, լռեցնեն այս կամ այն ոչ իշխանական գործչին, հրապարակային խոսք ասողին, ընդդիմացողին: Ասենք, երևի լուրջ դեմքով իրավաբաններին հանձնարարած կլինեն՝ գտնել, թե ո՞ր հոդվածի տակ կարող են մտնել «գրոհել» կամ «գաղափարական առաջնորդ» ձևակերպումները:

Սա է «ժողովրդավարության բաստիոնի» իրական դեմքն ու էությունը, մանավանդ, երբ «սիրո և հանդուրժողականության» արդեն մաշված դիմակը մի կողմ է դրվում: Թեպետ, ՔՊ-ն ու Փաշինյանը արդեն դիմակի կարիք էլ չունեն, մեծ հաշվով: Նրանք արդեն գործում են միանգամայն բացեիբաց: Այնպես որ, շուտով այն երգչին նմանակելով՝ հրապարակում կարող են հայտարարել. «Ինչ ենք անում, հաշվեհարդարներ ենք տեսնում, լավ ենք անում...»:

Ի դեպ, բոլորն են ասում, որ, օրինակ՝ Սամվել Կարապետյանի «գործը» քաղաքական է: Իհարկե, այն քաղաքական է: Բայց Հայաստանում 2018 թվականի մայիսից սկսած ընդդիմադիր դաշտի գործիչների հետ կապված բոլոր գործերն էլ քաղաքական են եղել: Պարզապես հիմա որոշ նրբերանգներ կան: Եթե, ասենք, նախկինում փաշինյանական իշխանությունը գոնե ինչ-որ փորձեր էր անում, որ այդ քաղաքական գործերը «սվաղի» ինչ-ինչ կրիմինալ հանգամանքներով, քրեական երանգ տա, ապա հիմա այլևս նման «մանրուքների» հետևից չեն ընկնում: Շտապում են, ժամանակ չկա:

Իսկ շտապում են, որովհետև նախատեսված են ընտրություններ: Իսկ այդ ընտրություններում, եթե համատարած խախտումներ, կեղծիքներ ու այլևայլ այլանդակություններ չլինեն Փաշինյանի օգտին, նա վերարտադրվելու շանսեր գրեթե չունի: Իսկ դա նրա համար կենաց-մահու հարց է: Ու որպեսզի ընտրություններում մրցակիցների ձեռքերն ու ոտքերը մաքսիմալ կապկպված լինեն, իսկ իրենք ինչ ապօրինություն ուզենան՝ անեն, դրա համար էլ հիմա այդպես բացահայտ կերպով դիմում են քաղաքական հաշվեհարդարների, երկրում ձևավորում ռեպրեսիաների մթնոլորտ ու իրավիճակ:

Գործնականում Փաշինյանը, դատելով նրա ու իր ՔՊ-ի դիրքավորումից, որդեգրել են մի մոտցում, ըստ որի, բոլոր ընդդիմադիրները պետք է լինեն կա՛մ կալանավորված, կա՛մ կասեցված լինի մյուսների գործունեությունը, կա՛մ ֆիզիկապես չեզոքացված, ինչի վերաբերյալ սպառնալիքներ ու ակնարկներ նմանապես հնչել են իշխանությունից ու իշխանական քարոզիչների կողմից: Այսինքն, նրանց հաշվարկն այն է, որ ընտրությունները իմաստազրկվեն ընտրություններից շատ առաջ:

Իսկ թե ուր կարող է տանել նման տոտալ ու վայրագ ռեպրեսիաների գործելակերպը, կարծում ենք, ակնհայտ է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում