Լատվիայի ամենամեծ արևային էներգիայի պարկը՝ Վարմեն, բացվել է
Լատվիայի ամենամեծ արևային էներգիայի պարկն է բացվել Կուլդիգա նահանգի Վարմե շրջանում: Սա նաև Լատվիայի բարձրավոլտ փոխանցման ցանցին միացված առաջին նմանատիպ նախագիծն է, գրում է Լsm.lv–ն: Պարկը բացվել է Լիտվայում գրանցված Ignitis Renewables ընկերության կողմից: Պարկի ընդհանուր հզորությունը 94 մեգավատ է, այսինքն նույնքան էներգիա, որքան տարեկան սպառում են լատվիական տնային տնտեսությունների 4%-ը:
Վարմե պարկը գտնվում է 110 հեկտար տարածքի վրա, որտեղ տեղակայված են ավելի քան 156000 արևային վահանակներ: Նախագծի ընդհանուր ներդրումը կազմել է մոտավորապես 66 միլիոն եվրո: Ավելի քան 10 նման արևային կայաններ, որոնք ներկայումս մշակման փուլում են, առաջիկա տարիներին կմիանան բարձրավոլտ փոխանցման ցանցին։
Ignitis Renewables ընկերությունը նախատեսում է աջակցել տեղական համայնքներին արևային կայանի ողջ կյանքի ընթացքում՝ մոտավորապես 30 տարի։ Առաջին նախագծերն արդեն իսկ իրականացվել են, և ընկերությունը տարածաշրջանում ներդրել և շարունակում է ներդնել ավելի քան 640,000 եվրո, որը նախատեսված է տեղական ենթակառուցվածքների բարելավման համար, ներառյալ ճանապարհների սպասարկումը, ասֆալտի վերականգնումը և ոռոգման համակարգերը։
Ներկայումս Լատվիայում արևային էներգիայի արտադրության հզորությունը կազմում է մոտավորապես 1000 մեգավատ։ Կլիմայի և էներգետիկայի նախարարության տվյալներով դա կազմում է արևոտ եղանակին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի գրեթե կեսը։ Արդյունաբերության մասնագետները շեշտում են, որ շուկան աստիճանաբար հագեցվում է, և ուշադրությունը պետք է կենտրոնացվի այլ արտադրության մեթոդների, ինչպես նաև՝ կուտակման համակարգերի վրա։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»