Նախկին ոստիկանապետ ՊՆ փոխնախարարը 3-րդ գույքն է ձեռք բերել. ArmLur
ArmLur.am-ը գրում է. «ՀՀ պաշտպանության փոխնախարար Արամ Սարգսյանը, գրեթե 20 տարի աշխատելով ոստիկանության համակարգում, պաշտպանության նախարարություն տեղափոխվել է միայն 2021 թվականին՝ միանգամից նախարարի տեղակալի պաշտոնում։ Հայտնի է, որ նրա առաջխաղացումը ՔՊ-ում ապահովել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Փոխնախարարը 3 անշարժ գույք է հայտարարագրել՝ համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի:
3 գույքերից 1-ը ավտոկայանատեղի է, 1-ը բնակարան, 1-ը հողին ամրակայված այլ անշարժ գույք, որոնք ձեռք է բերել 2018 թվականին:
2021 թվականին Սարգսյանը ձեռք է բերել Lexus մակնիշի ավտոմեքենա։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 787 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցը տարեսկզբին 15 հազար դոլար է եղել, որը զրոյացել է տարեվերջին, իսկ դրամական միջոցներից 7,5 մլն դրամը պակասել է՝ դառնալով 3,5 մլն դրամ։
Հաշվետու ժամանակահատվածի եկամուտը կազմել է 70 մլն 753 հազար դրամ, որից 15 մլն 65 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Եկամուտներից 3 մլն 78 հազար դրամը կենսաթոշակ է, 109 հազար 500 դրամը աշխատանքի վարձատրություն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, 49 մլն դրամը և 3,5 մլն դրամը ստացած փոխառություն է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից։
Փոխնախարարի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 51 մլն 960 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Այս բաժնից տեղեկանում ենք, որ փոխնախարարը նախորդ տարի նոր բնակարան է ձեռք բերել»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»