«Վարդանիկ» օպերացիային նաեւ արցախցիներ են մասնակցել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Գյումրու օպերացիային զուգահեռ, ՔՊ-ական պաշտոնյաները, բանուգործը թողած, երեկ սինխրոն գրառումներ էին անում՝ Վ․ Ղուկասյանին որակելով թալանչի, կոռուպցիոներ՝ չսպասելով դատարանի որոշմանը, մոռանալով, որ Հայաստանը հռչակել են իրավական պետություն։
Եվ դա արվում էր ամենաբարձր մակարդակով՝ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանն էր վայրկյանը մեկ ստատուս գրում, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էր տարերքի մեջ, այն դեպքում, երբ քանի օր է՝ բեռնատարների վարորդները բողոքի ցույցեր են անում` պահանջելով, որ Ռուսաստան մուտքի արգելքները հաղթահարվեն: Սոցապնախարար Արսեն Թորոսյանը, ՔՊ-ական մատյան գունդը, անգամ ՀԷՑ-ի ինքնահռչակ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էին ստատուսներ գրում։
«Վարդանիկ» օպերացիային, մեզ հասած տեղեկություններով, նաեւ արցախցիներ են մասնակցել․ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերներից մեկը՝ ոմն Ա․ Գրիգորյանը, Արցախում հայտնի «Չոլկա» մականունով զինվորականի` Արարատ Մելքումյանի փեսան է։ Նա նաեւ ԱԱԾ փոխտնօրեն է եղել։ 44-օրյայի ժամանակ Մարտունու ինքնապաշտպանությանն է մասնակցել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան