«Խրախճանք ժանտախտի ժամանակ». .Տեղում ամենաբարձր դրոշն է բարձրացվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանությունն առաջնորդվում է «խրախճանք ժանտախտի ժամանակ» սկզբունքով։
Շաբաթ օրը Սյունիքի մարզի Տեղ սահմանամերձ գյուղի Ուրցասար բարձունքում տեղադրվել է Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր դրոշը, որի համար, ըստ համայնքապետարանի աղբյուրի, 14 մլն դրամ է հատկացվել՝ հարակից տարածքը կարգի բերելու, հողաթումբ հարթեցնելու եւ նմանատիպ այլ աշխատանքների համար։ Ուրցասարը տեղակայված է Տեղ եւ Քարաշեն բնակավայրերի միջեւ։
Միջոցառմանը ներկա են եղել իշխանական պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Պնախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, որը Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի մորեղբայրն է, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը եւ մի շարք պաշտոնատար անձինք։ Սա այն համայնքն է, որը պատերազմից հետո թշնամու հարձակումների հետեւանքով ավելի քան 100 հեկտար հող է կորցրել՝ Կոռնիձոր, Խնածախ, Խոզնավար համայնքների շրջանում, մինչեւ վերջերս ամենօրյա ռեժիմով այստեղ կրակոցներ էին հնչում։
Մեզ չհաջողվեց համայնքի ղեկավարի հետ կապ հաստատել, մեզ ասացին նաեւ, որ Ղուլունցի նկատմամբ ապօրինի հանքօգտագործման կասկածանքով վարույթ է հարուցվել, որին կանդրադառնանք առաջիկայում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան