Սեփական նախագիծը արհամարհեցին․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ ՔՊ-ն մերժեց «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, եւ որը, կարճ ասած, իմպիչմենտի հիմքերի մասին նախագիծն է։ Այն գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունն էր ստացել:
Իսկ ԱԺ լիագումար նիստում չընդգրկվեց, քանի որ օրակարգ մտցնելու հարցին ստացավ 48 դեմ, 24 կողմ եւ 2 ձեռնպահ ձայն։ Որ իշխող թիմը ոչ մի պարագայում չէր ընդունելու նախագիծը, ի սկզբանե պարզ էր, բայց որ ընդդիմությունն էլ մատների արանքով կնայեր այդ նախագծին` չէր ներկայանա նիստին, մանավանդ՝ նախագծի հեղինակ ֆրակցիայի պատգամավորները, դժվար էր պատկերացնել:
Իսկ նախագծի քվեարկությանը բացակայում էին ՊՈՒ-ից Թագուհի Թովմասյանն ու Մարտուն Գրիգորյանը՝ չհաշված հավերժ բացակայող Իշխան Զաքարյանին, «Հայաստան» դաշինքից էլ՝ 7 պատգամավոր։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան