Մասնակի վերացվել է «Լոռվա կաթ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մասնակի վերացվել է «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, քաղաք Տաշիր): Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։
Մասնավորապես՝ լաբորատոր փորձաքննությամբ փաստվել է, որ այս ապրանքանիշի «Սերուցք» արտադրատեսակը համապատասխանում է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Երևանի կենտրոնի տեսուչների ստուգման արդյունքում նաև արձանագրվել է, որ վերացվել են արտադրամասի սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր խախտումները:
Նշված ապրանքանիշի «Հատիկավոր կաթնաշոռ», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակների արտադրությունը շարունակում է մնալ կասեցված, դրանցում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...