Իշխանության թիրախում նաև Վարդան Ղուկասյանի փեսան է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրու համայնքապետի պարտականությունները կկատարի նրա առաջին տեղակալը՝ փեսան՝ Ավետիս Առաքելյանը։
Սակայն, մեր տեղեկություններով, իշխանություններն «օպերատիվ» աշխատանքներ են տանում նաեւ նրա նկատմամբ, եւ նրան փակելը նույնպես օրերի հարց է։
Բանն այն է, որ միայն դրանից հետո կարող է ՔՊ-ն Գյումրիում զավթել իշխանությունը՝ նշանակելով համայնքապետի ԺՊ, ինչպես ժամանակին արեցին Վանաձորում։ Ղուկասյանի կալանավորման պարագայում էլ ընդդիմությունն ավագանիում ունի մեծամասնություն՝ 17 մանդատ, եւ կարող են առանց ՔՊ-ի նիստեր գումարել, սակայն եթե Առաքելյանին «չեզոքացնեն», ՔՊ-ն բոյկոտի ավագանու նիստերը, Նիկոլ Փաշինյանը, ծանոթ ձեռագրով, համայնքապետի ԺՊ կնշանակի՝ կա՛մ Սարիկ Մինասյանին՝ ՔՊ-ի առաջին համարին, որն աշխատում է ՀԷՑ-ի «Մուշ» մասնաճյուղում, կա՛մ Աննա Հակոբյանի ազգականին` Վահագն Մկրտչյանին։
Այս սցենարից խուսափելու միակ տարբերակն այն է, որ ում բռնում են, մանդատը դնի, որ ցուցակի հաջորդ համարը գա ավագանի, եւ նիստերը կայանան, ու ընդդիմությունը նորից քաղաքապետ ընտրի, շարունակեն բնականոն աշխատանքը: Սակայն այդ տարբերակն էլ հեշտ չէ, քանի որ հազիվ կոնսենսուս կայացավ Վարդան Ղուկասյանի շուրջ, նոր թեկնածուի դեպքում հնարավոր է ընդդիմադիրները լեզու չգտնեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»