Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը

Հայաստանում ընդդիմադիր համայնքապետ լինելը նշանակում է դառնալ թիրախ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչեց իր՝ վերջերս հնչեցրած սպառնալիքները՝ ուղղված Վարդան Ղուկասյանին։ Գյումրու քաղաքապետարանի շենք ներխուժեցին ուժայինները և ձերբակալեցին ութ անձի, այդ թվում՝ քաղաքապետին։ Ղուկասյանը մեղադրվում է ոչ թե կաշառք ստանալու, այլ կաշառք պահանջելու մեջ՝ 10 հազար դոլարի չափով։ Դրա հիման վրա հակակոռուպցիոն դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկու ամսվա կալանք։

Մեղադրանքի միակ «ապացույցը» մի ձայնագրություն է, որի բովանդակությունը կարող է մեկնաբանվել տարբեր կերպ։ Դրա համատեքստը և ժամանակային շրջանակը մնում են անորոշ։ Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը պնդում է, որ ձայնագրությունը կտրված է համատեքստից և ենթարկվել է խմբագրման արհեստական ինտելեկտի միջոցով։ Նա ընդգծում է, որ որևէ փաստացի ապացույց, որը կհաստատի կաշառք պահանջելու փաստը, քննությունը չի ներկայացրել։ Ձայնագրության մեկնաբանությունը, որպես կաշառքի մասին խոսակցություն, քննիչի սուբյեկտիվ ընկալումն է։ Այսօր նման «ապացույց» կարող է պատրաստել անգամ դպրոցականը։

Ավելին, Հայաստանի դպրոցականներն անգամ հասկանում են, որ աղմկահարույց ձերբակալման իրական պատճառը ոչ թե այդ անընկալելի ձայնագրությունն է, այլ Ղուկասյանի ընդդիմադիր հայտարարությունները։ Հոկտեմբերի սկզբին Փաշինյանը հրապարակային հիստերիա էր կազմակերպել՝ ուղղված Գյումրու ընտրված քաղաքապետի դեմ։ Նա հայտարարել էր, որ «նման կերպարները» պետք է դուրս մղվեն քաղաքական և հասարակական դաշտից՝ «ժողովրդավարական մեթոդներով», կարծես թե բացահայտ սպառնալիքները կարող են համատեղվել ժողովրդավարության հետ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Ղուկասյանի ընտրությունը անվանել էր «թյուրիմացություն», չնայած նա ընտրվել է արդեն վեցերորդ անգամ։

Նա նաև անհիմն մեղադրել էր քաղաքապետին ընտրակաշառք բաժանելու մեջ, ինչը ԿԸՀ-ն երբեք չի արձանագրել։

Փաշինյանի աղմկոտ արձագանքի պատճառ դարձան Ղուկասյանի հայտարարությունը՝ Ռուսաստանի հետ միացյալ պետություն ստեղծելու նպատակահարմարության մասին, ինչպես նաև նրա դիտարկումները Թուրքիայի ազդեցությունից անկախանալու վերաբերյալ։ Շատերը նկատեցին, որ հատկապես «անկախություն Թուրքիայից» արտահայտությունը դարձավ ՔՊ ղեկավարի նյարդային արձագանքի պատճառ։ Ղուկասյանը, անկասկած, կասկածի տակ էր դրել Փաշինյանի «սրբությունները»՝ կապված պանթուրքիստական ինտեգրման հետ։

Իհարկե, Ղուկասյանը վաղուց հասկացել էր, թե ինչ սպասել Փաշինյանից։ Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության վերաբերյալ նորությունը մեկնաբանելիս նա նշել էր, որ ժողովրդի կողմից ընտրված և վստահություն վայելող համայնքի ղեկավարները դարձել են կենդանի թիրախներ, իսկ վերնախավից հնչող սպառնալիքները՝ պետական քաղաքականություն։ Չնայած դրան, նա չէր պատրաստվում հանձնվել։ Փաշինյանի սպառնալիքներին ի պատասխան՝ նա պատրաստվում էր պայքարել հենց ժողովրդավարական մեթոդներով՝ մոռանալով, որ դրանք արդյունավետ են միայն ժողովրդավարական իշխանության դեմ, իսկ Հայաստանում իշխանությունն այդպիսին չէ։

Նախ՝ Ղուկասյանը միանգամից հրապարակավ հայտնել էր «Քաղաքացիական պայմանագրի» կողմից Գյումրու ընտրությունների ժամանակ իրականացված խախտումների մասին։ Ըստ նրա, իշխանություններն ընտրողներին կաշառել են մինչև 60 հազար դրամով, իսկ կուսակցության անդամներին ավտոբուսներով տեղափոխել են Գյումրի՝ գրանցելով նրանց քաղաքում։ Մի տան մեջ, ըստ Ղուկասյանի, գրանցված է եղել 57 մարդ։ Այս ամենը, նրա խոսքով, հայտնի է թե՛ լրագրողներին, թե՛ գյումրեցիներին։ Նա առաջարկել էր վավերացնել այդ տեղեկությունները։

Հաջորդը. Ղուկասյանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին դատի է տալու Հայաստանի կառավարությանը։ Նրա խոսքով,. Գյումրիից խլվում է 58 միլիարդ դրամ, իսկ քաղաքային բյուջե վերադարձվում է ընդամենը 4 միլիարդ, այն դեպքում, երբ պետք է վերադարձվեր 27 միլիարդ։ Գյումրեցիներին նման վերաբերմունքը իրենց փողերի նկատմամբ, բնականաբար, վրդովեցնում է։ Բացի այդ, հաստատվել է Գյումրիի զարգացման գլխավոր հատակագիծը, սակայն իշխանությունը թույլ չի տալիս այն իրականացնել։ Այս բոլոր հարցերը Ղուկասյանը նախատեսում էր լուծել դատական ճանապարհով։ Ի պատասխան՝ իշխանությունը պարզապես կալանավորեց նրան։

Ձերբակալության պահին հազարավոր գյումրեցիներ հավաքվել էին կենտրոնական հրապարակում՝ պահանջելով քաղաքապետի անհապաղ ազատ արձակում։ Ոստիկանությունը բիրտ ուժով պատասխանեց։ Սկսվել էր լարվածություն, և Ղուկասյանը քաղաքացիների անվտանգության համար դուրս էր եկել շենքում իրեն սատարող ժողովրդի մոտ և հայտարարել, որ պատրաստ է գնալ իրավապահների հետ՝ ամեն ինչ օրենքով լուծելու համար։ Ցավոք, օրենքով լուծելը Փաշինյանի օրոք անհնար է։

Ղուկասյանի՝ որպես ամենահայտնի ընդդիմադիր գործիչներից մեկի կալանավորումը Փաշինյանի կողմից քաղաքական դաշտի համակարգային զտման մաս է՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Ի՞նչ պետք է անի նման առաջնորդը, ինչպիսին Փաշինյանն է՝ առանց այդ էլ ցածր և հաստատակամորեն անկում ապրող վարկանիշով, ինչպես նաև հստակ գիտակցմամբ, որ ժողովրդի կողմից նոր իշխանության ընտրությունից հետո վերջ կտրվի ոչ միայն իր քաղաքական կարիերային, այլև, հավանական է, ազատությանը։ Միակ ելքը՝ փորձել պահպանել իշխանությունը՝ Մոլդովայի տխրահռչակ սցենարով։ Ահա թե ինչու էր Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում ունեցել Մոլդովայի ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ. Մոլդովան ակտիվորեն կիսվում է «ընտրությունների անցկացման փորձով»։

Սակայն հայերը մոլդովացիներ չեն։ Ինչպես նշում են Reuters-ի վերլուծաբանները, ուժային մեթոդների վրա խաղադրույքը կարող է հակառակ արդյունք ունենալ Փաշինյանի համար։ Եկեղեցու և հայտնի քաղաքապետերի դեմ ուղղված ճնշումները կարող են հանգեցնել ժողովրդի հակաիշխանական համախմբման։ Եվ շուտով Փաշինյանը իր թիմով կհայտնվի պատմության լուսանցքում՝ ամենաազնիվ ու ամենաժողովրդավարական մեթոդներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում