Կարդացել է կալանքի որոշումն ու ամոթահար դեմքով փախել դահլիճից․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում այլեւս չեն թաքցնում, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի «զոհերը» եւ շինծու մեղադրանքներով վերեւից իջած հրահանգներ են կատարում:
Նման իրավիճակ է ստեղծվել, օրինակ, «Մեր ձեւով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանքի քննության ժամանակ: Նրան ձերբակալել էին Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը՝ Գյումրու քաղաքապետարանի հրապարակից, 37 քաղաքացու հետ միասին, որից 19-ի համար կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան` զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկաններին դիմադրելու մեղադրանքներով։
Մխիթարյանի դեմ ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, թե փաստաբանն իբր իր գործողություններին է խոչընդոտել, սակայն նրա պաշտպանները դեպքի վայրից տեսանյութեր են ցուցադրել, որտեղ երեւացել է, որ ցուցմունք տվող ոստիկանը շատ հեռու է եղել Մխիթարյանից, եւ բոլոր դրվագներում Մխիթարյանը եղել է ձեռքերը վեր պարզած, հաշտեցնողի, չհրահրողի դերում։
Եվ երբ դատավորը հեռացել է որոշում կայացնելու, պաշտպանները 100 տոկոսով համոզված են եղել, որ Մխիթարյանին բաց է թողնելու, իսկ ստախոս ոստիկանն ու մեղադրողը դիտողություն են ստանալու, սակայն մեկ ժամ անց դատավոր Վարսենիկ Մելքոնյանը վերադարձել է խոշտանգվածի դեմքով, կարդացել է կալանքի որոշումն ու ամոթահար դեմքով փախել դահլիճից` հասկացնելով, որ ոչինչ իրենից կախված չէր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»