Ոսկու գինը նվազել է
Հոկտեմբերի 27-ին միջազգային շուկաներում ոսկու գինը նվազել է մինչև մոտ 4050 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց՝ կորցնելով շուրջ 2.1 տոկոս իր արժեքից։ Investing-ի տվյալներով՝ որոշ պահին մետաղի արժեքը հասել է օրական նվազագույն՝ 4028 դոլարի։ Վերջին 10 օրում ոսկին էժանացել է գրեթե 10 տոկոսով՝ 4400 դոլարից ի վեր։
Փորձագետների կարծիքով՝ գների անկումը պայմանավորված է շուկաների արձագանքով՝ կապված ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի սպասման հետ։ Ինչպես հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, կողմերը մոտ են «շրջանակային պայմանագրի» ստորագրմանը, որը կարող է հաստատվել ԱԹԵԽ գագաթնաժողովի ընթացքում։
Հիշեցնենք, որ հենց այս երկու գերտերությունների միջև առևտրային լարվածությունն էր հոկտեմբերի կեսերին հասցրել ոսկու գինը պատմական բարձրակետերի։ Թեև այժմ շուկան անցնում է շտկման փուլ, Bank of America-ի վերլուծաբանները դեռ կանխատեսում են, որ 2026-ին ոսկին կարող է թանկանալ մինչև 5000 դոլար մեկ ունցիայի դիմաց, իսկ արծաթը՝ մինչև 65 դոլար։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...