Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացահայտել ՀՀ Ազգային ժողովի անտրամաբանական գնումների շարքը: Փաստաթղթերը վկայում են այն մասին, որ օրենսդիր մարմինը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ձեռամբ, գնել է սկավառակ ու նվագարկիչ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ն 2024 թվականի ապրիլին ձեռք է բերել ոչ ավել, ոչ պակաս՝ նվագարկիչ, բարձրախոս և Miles Davis-ի սկավառակ։ Այո, նույն այն Miles Davis-ը, որին անվանում են «Ջազի Պիկասո»։ Պարզապես այս անգամ Պիկասոն ներմուծվել է հպարտ հարկատուների վճարած հարկերի միջոցներով։

Փաստաթղթերում գրված է, որ ԱԺ-ին է մատակարարվել․

1 Crosley C62 – Black նվագարկիչ՝ 120.000 դրամ,

1 Edifier R1280DB բարձրախոս՝ 60.000 դրամ,

1 «Crosley Miles Davis – The Picasso of Jazz» սկավառակ՝ 19.000 դրամ։

Ընդամենը՝ 199.000 դրամ պետական բյուջեից։

Հարց. պետական ո՞ր գործառույթն է կատարվել այս գնումով, ինչո՞ւ է Ազգային ժողովին անհրաժեշտ նվագարկիչ, անհասկանալի է։

«Մշակութային շնչառությունից» զատ, հետաքրքիր է դառնում շարունակությունը։
ԱԺ-ի հաշիվ ապրանքագրերի ուսումնասիրության համաձայն՝ 2023-ի դեկտեմբերին ԱԺ-ն գնել է երկու Crosley նվագարկիչ՝ յուրաքանչյուրը 160.000 դրամ։
Այսինքն՝ 320.000 դրամ, կրկին՝ պետական գանձարանից։

Բայց ոչ մի տեղ նշված չէ՝

ո՞ր բաժնի կամ աշխատասենյակի համար է գնվել,

ո՞վ է պահանջել նվագարկիչ ունենալ,

եւ ամենակարևորը՝ ինչպե՞ս է այդ գնումը նպաստել օրենսդիր մարմնի արդյունավետության վրա։

Մինչդեռ թափանցիկության մասին խոսող ՔՊ-ականները այս մասին լռում են՝ ինչու պիտի հարկատուների վճարած գումարով ԱԺ-ում հնչի ջազի, այլ ոչ թափանցիկության ձայնը։

Հիշեցնենք, որ մամուլում «Ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը, որ կրթությունը ստացավ աշխատանքին զուգահեռ, իրականում աղմկահարույց շատ պատմությունների մեջ է թաթախված:

Նրա կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է:

Բացի դրանից, նա խիստ արտոնյալ պայմաններում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ուսանել. դասապրոցեսներին գրեթե չի մասնակցել, քննությունները հանձնել է արտոնյալ կարգավիճակով, եւ անգամ համակուրսեցիները չեն հիշում նրան կամ դժվարությամբ են մտաբերում՝ որպես ուսանողի:

Կարճ ասած՝ ՀՀ ԱԺ-ում պետական ու սեփական շահերը միախառնվել են և անգամ ջազի դիսկն են պետբյուջեի միջոցներով գնում»։