ՔՊ-ական պատգամավորների հակասությունները գլխավոր դատախազի հետ անթաքույց են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ միջանցքներում վերջին օրերին նկատելի է լարվածություն. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ բացահայտ կամ քողարկված դժգոհություն են արտահայտում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հասցեին։
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը օրերս անգամ տեսախցիկների առաջ պահանջեց, որ դատախազն անձամբ ներկայանա Ազգային ժողով եւ ներկայացնի դատախազության բյուջեի կատարողականը։ Եվ միակ մարդը, որ փորձեց պաշտպանել Աննա Վարդապետյանին ու արդարացնել նրա բացակայությունը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էր։ Վերջինս նշեց, որ եթե քննարկումը վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա տրամաբանական է, որ դատախազությունից այդ ոլորտի պատասխանատուն ներկայացնի զեկույցը։
Սակայն, ինչպես ասում են խորհրդարանական կուլիսներում, սա միայն երեւացող մասն է լարվածության։ Իշխանական շրջանակներում վաղուց են դժգոհում Վարդապետյանի պահվածքից՝ ընդգծելով, որ նա «գոռոզ ու հպարտ» է, քիչ է շփվում իշխանության ներկայացուցիչների հետ եւ պահպանում է բացառապես ուղիղ կապ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս ֆոնին խորհրդարանում ավելի ակնառու է դառնում այն հակասությունը, որ մյուս ուժային կառույցների ղեկավարները, առանց խուսափելու, ներկայանում են ԱԺ-ում հաշվետվություններով ու զեկույցներով, մինչդեռ դատախազի փոխարեն Ազգային ժողով էր ներկայացել գլխավոր քարտուղարը։
Դատախազի կեցվածքը՝ պահպանելու ինստիտուցիոնալ հեռավորություն քաղաքական դաշտից, մերժելի է թիմում, եւ այդ ներքին հակասությունը՝ համակարգային ու անձնական ընկալումների խաչմերուկում, ավելի է խորանում։
Սակայն Վարդապետյանը, կարծես, չի էլ մտահոգվում այս վիճակից: Ամեն անգամ, երբ նա գալիս է ԱԺ, այս խոսակցությունները կրկին ակտիվանում են, բայց դատախազը ցուցադրաբար խուսափում է ՔՊ-ականների հետ ոչ պաշտոնական շփումներից. նույնիսկ ջուր ու սուրճ չի խմում նրանց հետ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան