Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ

Երբ «մանդատն» արդեն վաղուց ժամկետանց ու իմաստազուրկ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում պատեհ-անպատեհ առաջին պլան բերել իր, այսպես կոչված, «պողպատե մանդատը», որի յուրօրինակ խորհրդանիշը նրա ճոճած եռաերիզանախշ մուրճն է: Վերջերս նախընտրական ռեկվիզիտի պահոցից այն հանել էր, դրել աշխատասեղանին ու նկարվել: Մյուս կողմից՝ մեր թերթի նախորդ համարում Փաշինյանի իշխանավարման առնչությամբ նկատել էինք, որ նա իրապես լեգիտիմալույծ է եղել: Եթե կուզեք, եղանակին ու սեզոնային երևույթներին համահունչ՝ լեգիտիմաթափ: Ի՞նչ փաստական իրողությունների վրա է հիմնված մեր այդ բնորոշումը:

Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած ՔՊ-ն այդ «պողպատե մանդատը» ստացել են 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնական արդյունքներով: Պարզ ասած՝ պահպանել են ունեցած իշխանությունը:

Հարց. իսկ ի՞նչ խոստումներով և ինչի՞ համար են նրանք ձայներ (քվեներ) ստացել կամ կորզել ՀՀ քաղաքացիներից այդ ընտրություններում: Չչարչարվենք ՔՊ-ի 2021 թվականի նախընտրական ծրագրի վրա, այլ միանգամից դիմենք պաշտոնական ու գործող պետական փաստաթղթի, այն է՝ «ՀՀ կառավարության 2021-26 թթ. ծրագրի» օգնությանը: Այդ ծրագիրը հաստատված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18ի որոշմամբ, որը չի չեղարկվել, այսինքն՝ տակավին գործող պաշտոնական փաստաթուղթ է: Նիկոլ Փաշինյանն այն գործիչներից է, որի հետ, ինչպես լրագրողական շրջանակներում են սիրում ասել, արժե միայն «ձայնագրիչով խոսել»: Ասել կուզի՝ նա ցանկացած պահի կարող է նույն բանի վերաբերյալ նույնիսկ իրարամերժ բաներ ասել, հրաժարվել արդեն ասածից և այլն: Գիտեք, բազմիցս տեսել եք, համոզվել: Իսկ սա ավելին է, քան «ձայնագրիչով խոսելը»: Սա պաշտոնապես արձանագրված փաստաթուղթ ու փաստ է: Հենց իրենց կողմից ընդունված:

Ավելին, այդ ծրագրի հենց նախաբանում չափազանց կարևոր արձանագրում կա. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա»:

Իսկ ի՞նչ պարտավորություն են ստանձնել և ինչի՞ համար են ավելի քան 680 հազար քաղաքացու քվե ստացել 2021-ին Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն:

Անողոքաբար հիշեցնենք 1-2 ստանձնած պարտավորություն, իսկ դուք, սիրելի ընթերցողներ, առանց մեր օգնության կողմնորոշվեք, թե ինչ կարգի դղրդյունով են նրանք տապալել այդ պարտավորությունները:

Ահավասիկ. «Արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար՝ առաջնորդվելով պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»,-սևով՝ սպիտակի վրա արձանագրված է Փաշինյանի կառավարության ծրագրի 1.1 կետում, այն է՝ «Արտաքին քաղաքականություն» ենթաբաժնում:

Ավելին, 1.2 կետում՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր», հստակագույնս արձանագրված է. «Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Սա Փաշինյանն է խոստացել, ոչ թե որևէ այլ գործիչ կամ ուժ: Ոչ միայն խոստացել է, այլև ամրագրել կառավարության որոշմամբ՝ որպես հնգամյա գործունեության ծրագիր:

Սրա համար են նա ու ՔՊ-ն մանդատ ստացել, լիներ այն «պողպատե», թե «ալ յումինե»: Բայց ոչ միայն չի արել, ոչ թե պարզապես խոստմնազանց է եղել, այլև արել է տրամագծորեն հակառակը: Կառավարության այդ որոշումից ընդամենը մեկ տարի ու ոչ լրիվ 2 ամիս անց՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում ընդունել ու հայտարարել է, թե՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Կամ, ինչպես ժամանակին ՌԴ նախագահն է հրապարակավ նկատել, որոշել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ըստ էության՝ վերացրել է այդ կարգավիճակը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ էլ կա հստակ խոստմնազանցության փաստ: Կառավարության ղեկավար, իսկ իր խոսքի համաձայն՝ մարդ-կառավարություն Նիկոլ Փաշինյանը 2025 թ. հունվարի 9-ին արված հայտարարությամբ ընդունեց թշնամի Ադրբեջանի պահանջն ու առաջարկեց լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ավելին, նույն Նիկոլ Փաշինյանը, որի գլխավորած կառավարությունը «կարգավորումը տեսնում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո», այս տարվա սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում հայտարարեց. «Հետահայաց վերլուծելով՝ պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չեմ տեսնում որևէ օգտակար բան: Չի եղել այդ խմբի գործունեության մեջ երբեք որևէ օգտակար բան: Այդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա և դառնա լծակ՝ մարիոնետային իրավիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ տարածաշրջանը...»: Նույն ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով տեղի ունեցած բոլոր բանակցությունները նրա մասին են եղել, որ հայկական կողմի բոլոր կախվածությունները կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն, հնգապատկվեն ու տասնապատկվեն, ի վերջո, հանգեցնեն ՀՀ անկախությունից դե ֆակտո հրաժարվելուն: Սա այն նույն գործիչն է, որը ավելի քան 680 հազար քվե է ստացել... հակառակն ասելու, խոստանալու, անելու համար:

Մենք դեռ չենք խոսում այն խոստման ու կառավարության ծրագրի այն դրույթի մասին, որի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»:

Իսկ հիշո՞ւմ եք, թե 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի թշնամական ագրեսիայի ժամանակ, ի՞նչ հայտարարեց Փաշինյանը: Ո՞վ կարող է մոռանալ, որ նա հայտարարեց, թե Հայաստանը չի ներքաշվի պատերազմի մեջ, ինչը նշանակում էր, որ նրա գլխավորած իշխանությունը կանգնած կնայի, թե ինչպես են Արցախում ադրբեջանական հրոսակները կոտորում հայությանը:

Էլի բաներ կարելի է հիշեցնել: Բայց ասվածն էլ բավարար է՝ հիմնավորելու համար, որ Փաշինյանն ու իր գլխավորած ՔՊ-ն լիովին լեգիտիմալույծ են եղել: Կորցրել են երբևէ ունեցած լեգիտիմությունը: Իսկ ինչ վերաբերում է 2021-ի ամռանն ստացած «պողպատե» մանդատին, ապա այն հիմնովին կոռոզիայի է ենթարկվել, ավելի պարզ ասած՝ այդ մանդատը «ժանգը կերել» է:

Իսկ ո՞ւմ է պետք խոստումները դրժող, ստող, գործունեության փոխարեն անգործությունն ամեն գնով արդարացնելու «կռուտիտներ» անող իշխանությունը, որը կարողանում է միայն հանիրավի ձերբակալություններ անել, խաղաղ հանրահավաք նռնակահարել, ոստիկանական ծեծուջարդեր նախաձեռնել, տասնյակներով ընդդիմադիրների կալանավորել, ազգային Եկեղեցու հոգևորականների հալածել...: Ո՞ւմ է պետք: Սա հռետորական հարց էր, ի դեպ: Իսկ «պողպատե» մանդատը արդեն երևի սև մետաղի ընդունման կետն էլ չի վերցնի, այնքան ժանգոտած է: Ու ժամկետանց:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում