Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների
Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստեր

Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած կա տեսակետ, որ Արևմուտքը աջակցում է Հայաստանի ներկա իշխանություններին, այդուամենայնիվ, կարծես թե, այդ աջակցությունը զգալի նվազել է, և ամբողջ արևմտյան շրջանակները չէ, որ, մեղմ ասած, սատարում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Դրա մասին են վկայում վերջին շրջանում արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած սուր անդրադարձները, ինչպես նաև առանձին եվրոպաշտոնյաների արձագանքները՝ կապված Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի, հոգևորականների, ընդդիմության դեմ բռնաճնշումների, մասնավորաբար գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ:

Օրինակ՝ Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի երևանյան նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը և գերմանացի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին շատ կոշտ գնահատականներ տվեցին Հայաստանի իշխանությունների և իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ:

Անցած շաբաթ բավական ծավալուն հոդված հրապարակեց Financial Times հեղինակավոր պարբերականը: Ընդարձակ անդրադարձ կատարեց նաև GBnews-ը: Եվ ընդհանրապես, այս օրերին մի շարք արևմտյան լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանում կատարվող բռնաճնշումներին:

Պակաս հետաքրքիր չէ նաև այն հանգամանքը, որ, ինչպես պարզվեց, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնել է Նյու Յորք, որտեղ նախատեսված է հարցազրույց աշխարհահռչակ քաղաքական մեկնաբան Թակեր Կարլսոնի հետ: Թե ինչ հարցեր կշոշափվեն հարցազրույցի ընթացքում, պարզ կլինի առաջիկայում, սակայն հարցազրույցի փաստն ինքնին շատ ուշագրավ է: Նախ՝ այս հանգամանքը կարելի է դիտարկել ի հակառակ Հայաստանում տարածված այն կարծրատիպի, թե Սամվել Կարապետյանի անձն ունի զուտ «ռուսական աջակցություն»: Ընդ որում, այդ կարծրատիպը բացառապես հիմնված է նրա վրա, որ նա իր բիզնես գործունեությունը մեծամասամբ Ռուսաստանում է իրականացրել: Երկրորդ՝ բանն այն է, որ Կարլսոնը հարցազրույցներ է վարել տարբեր պետությունների առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ և այլն, իսկ Հայաստանի դեպքում հարցազրույցի է հրավիրում ոչ թե երկրի վարչապետին, այլ ընդդիմադիր գործչին: Թակեր Կարլսոնն ամերիկացի ամենահայտնի քաղաքական մեկնաբաններից մեկն է, և բավական սերտ կապեր ունի Թրամփի վարչակազմի հետ:

Նման հարցերում երբեք պատահականություններ չեն լինում: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, նույնիսկ Արևմուտքում են սկսել «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում