0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն «գլխագինը». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին նիստում որոշվել է՝ առաջիկա ընտրություններին կուսակցության ցուցակում ընդգրկվելը կարժենա 500 հազարից 1 միլիոն 500 հազար դրամ։ Ըստ որոշման՝ կուսակցականները ցուցակում ընդգրկվելու համար պետք է վճարեն 500 հազար դրամ, իսկ ոչ կուսակցականները՝ 1,5 միլիոն դրամ։
Այս նոր «տնտեսական մոդելը», ինչպես կոչում են կուսակցության ներսում, բուռն դժգոհություն է առաջացրել հենց ՔՊ-ականների շրջանում։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ շատերն արտահայտել են բաց դժգոհություն՝ հարցնելով. «Ինչո՞ւ մենք՝ կուսակցության անդամներս, պետք է գումար վճարենք ցուցակում ընդգրկվելու համար, այդ գաղափարը ո՞ւմն է, եւ ինչո՞ւ պարտադիր է բոլորի համար»։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ում նախաձեռնությունն է այս ֆինանսական պահանջը, եւ ինչ սկզբունքով կկազմակերպվի ցուցակում թեկնածուների հերթականությունը։ ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ցուցակում ներառելու համար կուսակցությունը կսահմանի առաջադրված անդամների հստակ քանակ (օրինակ՝ 300 հոգի), ովքեր պետք է վճարեն նախատեսված 500 հազար կամ 1,5 միլիոն դրամը, եւ ընտրություններից հետո, հավաքած արդյունքների հիման վրա, կձեւավորվի նրանց հերթականությունը։ Մանավազյանը հավելեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է. «Կուսակցությունում կկայացվի քվեարկություն. ով ավելի բարձր ռեյտինգ կունենա՝ նա էլ կզբաղեցնի առաջատար դիրքերը ցուցակում», – պարզաբանեց նա։
Ինչ վերաբերում է վճարի գաղափարի հեղինակին, պատգամավորը չցանկացավ անուն նշել՝ փոխանցելով, որ այն կոլեգիալ որոշում է։
Հիշեցնենք, որ մինչեւ իշխանություն դառնալը ՔՊ-ին անդամագրվելն անվճար էր, պատգամավորի թեկնածու առաջադրվելը՝ նույնպես։ Անդամավճարը կազմում էր ընդամենը 3 հազարից 10 հազար դրամ։ Այսօր, սակայն, կուսակցության ներսում նկատվում է մինչեւ 1,5 միլիոն դրամ «գնաճ»։
Ամփոփելով՝ ՔՊ-ում նոր կանոնները բոլորի սրտով չեն, բայց, ինչպես ասում են, իշխանության ճանապարհն այժմ ավելի թանկ է»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...