Ինչպե՞ս են Վրաստանում արտաշիրիմում անելու. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, նոյեմբերի 10-ին կշարունակվի 24 տարի առաջ տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը: Հանրային մեղադրողը 2 միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն եւ դիակի արտաշիրիմում կատարելու, եւ այդ օրը դատարանը պետք է որոշի` բավարարե՞լ դատախազի միջնորդությունները, թե՞ ոչ։ Մեղադրյալ Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը մեզ ասաց, որ դատարանը չի կարողանում որոշել՝ բավարարել, թե ոչ, ինքը կանխատեսում է, որ, ամենայն հավանականությամբ, կմերժի․ «Պողոս Պողոսյանը հուղարկավորված է Վրաստանում, ինչպե՞ս պետք է այնտեղ արտաշիրիմում իրականացվի՝ այլ երկրի տարածքում, արդյոք դրա իրավասությունն ունե՞ն։ Մեկ անգամ՝ 2021 թվականին, դիակի փորձաքննություն իրականացվել է, եզրակացվել է, որ ընկնելու հետեւանքով է մահը վրա հասել, հիմա ոսկորներն են մնացել․․․ Պարզապես ուզում էին ինտրիգ առաջացնել, նույնիսկ վարչապետն է այդ մասին ելույթ ունեցել Ազգային ժողովում»։
Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թ. սեպտեմբերի 25-ին։ Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը` Շառլ Ազնավուրի հետ, այցելել էր «Առագաստ» սրճարան: Ըստ գործի տվյալների, Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ, Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահները նրան տարել են զուգարան եւ ծեծել, որի ժամանակ էլ նա վայր է ընկել, գլխով հարվածել զուգարանակոնքին ու մահացել: Իրավապահները դա որակել էին որպես անզգույշ սպանություն եւ թիկնապահ Աղամալ Հարությունյանին (այժմ` հանգուցյալ)` «Կուկու» մականունով, դատապարտել պայմանական ազատազրկման։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո գործը վերաբացվեց, դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի նամակը նոր երեւան եկած հանգամանք դիտարկեցին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...