Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար
Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ ԱբրահամյանԸնտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաԻրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. MehrՄենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. ԷրդողանԴատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՉինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվելՄեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք ՉալաբյանՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄՃշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր ՌուբենԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաԱՄՆ-ն վերցրել է կալանված իրանական լցանավերի նավթի մեծ մասը. ԹրամփՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանԱրտաշատի խճուղում բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը. վերջինը բախվել է ծառին. կա վիրավորFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը

«Սա միջանկյալ հաղթանակ է. եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա հայտարարագրման համակարգը սկսելու է գործարկել այլ եղանակով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության մոտ 730 հազար քաղաքացի բոյկոտում է եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացը։ Սա նաև դեռ ամիսներ առաջ սկսած «Հայաստանը ես եմ» նախաձեռնության իրականացրած՝ «Դեմ եմ հայտարարագրմանը» արշավի արդյունքն է։ Նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը մշտապես բարձրաձայնում է՝ այս համակարգը իշխանությունը որպես տնտեսական բռնության գործիք է կիրառելու հայ հասարակության նկատմամբ։ Հաջորդիվ տնտեսական մահակը վերածելու է քաղաքական, սոցիալական մահակների՝ բոլորին մշտական վերահսկողության տակ պահելով։ Հոկտեմբերին իշխանությունը, հասկանալով, որ քաղաքացիներն անգամ տուգանվելու «սպառնալիքի» տակ չեն լրացնում հայտարարագիր, հետքայլ կատարեց։ Քաղաքացու փոխարեն հայտարարագիր «կներկայացնի» ՊԵԿ-ը։ Նաիրի Սարգսյանն ասում է՝ օրենսդրական վերջին փոփոխություններով քաղաքացու վրայից իշխանությունը հանեց վարչական պատասխանատվությունը։ «Քաղաքացին պետք է հայտարարագիրը չներկայացնի, որպեսզի խնդիրներ չունենա՝ մինչև 2026 թվականի հունիսը, այն է՝ մինչև իշխանափոխություն։ Այս փուլում մենք արձանագրել ենք միջանկյալ հաղթանակ։ Դա վերաբերում է քաղաքացիներին տուգանքից ազատելուն։ Կրկին հիշեցնեմ՝ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։ Իսկ եթե չկա պատժամիջոց, պատասխանատվություն, ապա այդ, այսպես ասած, հակաօրինական և քաղաքացիներին տնտեսական բռնության ենթարկող օրենքի դրույթներին պետք չէ ընդհանրապես հետևել։ Պետք է մինչև վերջ բոյկոտել և ամբողջությամբ խորքային փոփոխությունների ենթարկել այս համակարգը։ Հետևաբար, այն հարցը, որ մշտապես հնչում է, թե քաղաքացու առջև ինչ վտանգներ են ծառացած, ապա ընդգծեմ, որ առաջիկայում՝ մինչև ձևավորվելիք նոր իշխանությունը, որևէ վտանգ չկա»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը։

Հայտարարագրման համակարգը, դրանում կատարված փոփոխությունները «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը ոչ թե խնդրահարույց, այլ հակաօրինական է անվանում։ «Հարկային օրենսգրքում գոյություն ունի ինքնահայտարարագրման սկզբունք, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ոք ինքնուրույն պետք է հաշվարկի և վճարի իր հարկերը։ Պետեկամուտների կոմիտեն չի կարող հանդիսանալ որևէ ֆիզիկական անձի անունից հարկ հաշվարկող կամ հարկային հաշվետվություն ներկայացնող անձ։ Հետևաբար, եթե պետեկամուտների կոմիտեն է դա իրականացնում, ֆիզիկական անձը չի կարող դրա համար պատասխանատվության ենթարկվել, այսինքն՝ մի արարքի համար, որը հարկային մարմինն է կատարել, ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության»,նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս փոփոխությունը՝ ՊԵԿ-ի կողմից քաղաքացու տվյալների նախալրացում կատարելը, իրականացնում են հասարակությանը ցույց տալու համար, որ հայտարարագրման գործընթացից հետքայլ չեն կատարել։ Ըստ Նաիրի Սարգսյանի, եթե գնան տվյալների նախալրացման ճանապարհով, ֆիզիկապես չեն հասցնելու, չեն կարողանալու այդքան ինֆորմացիան գեներացնել, կուտակել և անհատական հաշվառում վարել։

Նաև ուշադրություն է հրավիրում իշխանության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարության վրա, որ ընտանիքի անդամից ստացվող եկամուտները չեն հարկվում։ «Իսկ իրավական ձևակերպման մեջ գրված է հետևյալ կերպ. ընտանիքի անդամներից ստացվող նվազեցվող եկամուտները չեն հարկվում։ Ի՞նչ է նշանակում նվազեցվող եկամուտ։ Սա նշանակում է՝ փոխառության կամ նվիրատվության տրամադրում։ Եթե եղբայրը եղբորը գումար է փոխանցում, օրինակ՝ որպես ծննդյան նվեր, սա իրական նվիրատվություն է, կամ պարտքով գումար, սա փոխառություն է, ապա սրանք պետք է Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն՝ ունենան փաստաթղթային ձևակերպում։ Մի կողմից հայտարարում են, որ այս եկամուտները չեն հարկում, բայց, փաստորեն, նվազեցվող եկամուտները չեն հարկում։ Այսինքն, երբ ծնողը զավակին փոխանցի գումար, նրանք պետք է նվիրատվության կամ փոխառության պայմանագիր կնքեն»,-հավելում է նա։

Սարգսյանը անդրադառնում է նաև բանկային գաղտնիքին վերաբերող մտահոգություններին։ Ընդգծում է՝ այդ առումով դրական որևէ տեղաշարժ ևս չկա։ «Մարդիկ չեն լրացնում հայտարարագիր, և ինքնաշխատ եղանակով է այն լրացվում, հետևաբար՝ դեռևս այդ վտանգը որոշակի առումով չեզոքացված է։ Բայց բոլոր այդպիսի վտանգները չեզոքացված են մինչև 2026 թվականի ընտրություններ։ Աստված մի արասցե, եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա համակարգը սկսելու են այլ եղանակով գործարկել։ Մինչև ընտրություններ որևէ բան չեն իրականացնելու։ Դա միանշանակ է։ Եթե մեկ ձևակերպմամբ ամփոփենք կատարված օրենսդրական փոփոխությունները, ապա փաստ է, որ ոչինչ չի փոխվել։ Այո, չկան վարչական կարճաժամկետ տուգանքներ, դեռևս չկան հարկային տուգանքներ, բայց սա ժամանակավոր ու միջանկյալ հաղթանակ է»,ասում է նախաձեռնության ղեկավարը։

Ու չնայած «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ակտիվություն ու իրազեկման մեծ արշավ նախաձեռնեց եկամուտների հայտարարագրմանը վերաբերող գործընթացում, այն ավելի վաղ Հայաստ ա նի ոլորտային խնդիրների խոր ուսումնասիրություն, վերլուծություն և լուծման ուղիների մշակում է իրականացրել։ Պարբերական են նախաձեռնության ղեկավարի և ներկայացուցիչների այցերը Հայաստանի տարբեր մարզեր։ «Հիմա մեր կատարածի երկրորդ փուլին ենք անցել՝ մեր արած հետազոտությունը բոլոր մարզերում գործնականի, կիրառականի ենք վերածում, այսինքն՝ տեսնում ենք գիտ ա կան մա կար դ ա կում կա տար վ ա ծ ուսումնասիրություններն իրական խնդիրների հետ որքանով են փոխառնչվում։ Համարյա թե նույնականացվում են, այն է՝ ռեսուրսային հողերի և ջրերի մշակման, անասնաբուծության և, ընդհանրապես, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հիմնական խնդիրները, որոնք արդեն արձանագրել էինք, հիմնականում բոլոր վայրերում նույնն են։ Բոլոր վայրերում գոյություն ունեն բերքի և մսի մթերման խնդիրներ, շահութաբերության, վարկային բեռի սպասարկման խնդիրներ, ոռոգման համակարգի խնդիր, սոցիալական բազմաթիվ խնդիրներ, էլ չենք խոսում անվտանգային խնդիրների մասին։ Հետազոտության բուն փուլը տեղում ապրող մարդկանց հետ մենք ևս մեկ անգամ վերագույքագրում ենք, ընդ որում՝ խնդիրների քարտեզագրում ենք իրականացնում, մասնավորապես՝ Հայաստանի որ տարածաշրջանում ինչն է շատ ավել ի մրցունակ և ինչի վրա կարող ենք շեշտադրում կատարել, որպեսզի Հայաստանի վերակառուցման ու թռիչքային զարգացման պլանը բերենք վերջնական տեսքի։ Սրանք են հանդիպումների հիմնական նպատակները»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում