30 տարվա ընթացքում առաջին գնացքը Ռուսաստանից ուղևորվել է Հայաստան
Ռուսաստանից Հայաստան 30 տարվա ընթացքում առաջին գնացքը ուղևորվել է նոր երթուղով, որն անցնում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով։ Այն տեղափոխել է ավելի քան 1000 տոննա ցորեն, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Արտահանման բեռնափոխադրումն իրականացրել է ռուսական «Գրեյն Գեյթս» ընկերությունը։ Երրորդ դասի ցորենը Ուլյանովսկի մարզից բերվել է 15 հացահատիկային վագոններով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ մինչև հունվարի վերջ Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Վրաստանի իշխանություններին «տրանսպորտային կապերի ապաշրջափակման» համար։
«Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, մեր տարածաշրջանային կայունության համար կատարած աշխատանքի ապացույց», - ասել է պարոն Օվերչուկը։
30 տարվա ընթացքում առաջին գնացքը Ռուսաստանից ուղևորվել է Հայաստան, հայտնել է ՌԴ փոխվարչապետը
«Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, մեր տարածաշրջանային կայունության համար կատարած աշխատանքի ապացույց», - ասել է Օվերչուկը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...