Արգիշտի Մեխակյանին մխիթարելու համար մինի ժողով են արել․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Մի քանի օր առաջ գրել էինք, որ Էջմիածնի քաղաքապետի ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանն այնքան է նեղվել հոր ուխտն ուրանալու մասին մեր եւ այլ լրատվամիջոցների հրապարակումներից, որ դեպրեսիայի մեջ է ընկել եւ անգամ ցանկացել է կես ճանապարհին դուրս գալ պայքարից, սակայն նրա քարոզարշավի կնքահայրը՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, համոզել, հետ է բերել։ Բայց Մեխակյանի հոգեվիճակը չի հանդարտվել, եւ որպեսզի նրան խաղաղեցնեն, օրերս Էջմիածնի շտաբում մինի ժողով են արել, որին մասնակցել են Խուդաթյանը, Արմավիրի մարզպետը, շտաբի այլ անդամներ եւ որոշում են կայացրել, որ այսուհետ միայն յուրային լրատվամիջոցների հետ պետք է թեկնածուն շփվի։
Նրանց, որոնք վտանգ չեն ներկայացնում թեկնածուի համար եւ տհաճ հարցեր չեն տա։ Հավաքի ընթացքում մի բոլ վայրահաչել են լրատվամիջոցների հասցեին, եզրակացրել, որ «լրատվամիջոցները նախկիններից կոռումպացված են»՝ պետք է նրանցով էլ զբաղվել։ Հիշեցնենք, որ իշխանական այս թիմը 18-ից առաջ նույն լրատվամիջոցներին սրբադասում էր ու գիշեր-ցերեկ սեր խոստովանում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...