Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր ձևով» շարժման խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկյան հեղինակավոր հարթակում ցնցումների մեջ է գցել իշխանություններին։ Մեր տեղեկություններով, Թաքեր Կարլսոնի հետ նրա հարցազրույցի լուրն իմանալուց հետո ֆեյքերի ՊՈԱԿ-ը մոբիլիզացրել է ամբողջ ռեսուրսը, այդ թվում՝ սատելիտ «ֆեսբուքչիներին» ու ՊՈԱԿ-ի «կուրացիայի» տակ գտնվող տելեգրամյան ալիքները՝ «ստերի գործարանի» թողարկած կեղտոտ քարոզչությունը տիրաժավորելու համար։
Մասնավորաբար, բացի քպական «սազանդարներից», այդ գործին է լծվել «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը։ Հաշվի առնելով այն փաստը, որ իրենց դեմքերով տարածած կեղծիքն ու սուտը իշխանականները ստիպված են լինում դատարաններում հերքել ու տարբեր «կրուտիտներով» արդարանալ, որոշել են պատասխանատվությունից խուսափելու համար «օդում կախված» հարթակն օգտագործել, որը չունի գրանցման հասցե ու փաստացի պատասխանատվության դաշտից դուրս է։
Հետաքրքիր է՝ այս կարգի հարթակներն աշխատեցնողները «դուխ» կունենա՞ն այդ կեղծ քարոզչությունն անել բացահայտված։
Ի դեպ, կան տեղեկություններ, որ իշխանություններին կատաղեցրել է նաև այն հանգամանքը, որ հանրաճանաչ քաղաքական վերլուծաբան և հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնը հետխորհրդային երկրներից հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և Նարեկ Կարապետյանից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...