«Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինչպե՞ս կարող է ժողովուրդը համարվել հնագույն, եթե նա վերջերս է ստեղծվել։ Դրանում ոչ մի ամոթալի բան չկա։ Ազնվորեն ասած՝ ես չեմ հասկանում ձգտումը արհեստականորեն ցույց տալ իբր սեփական հին ծագումը, եթե նման բան չկա»,-ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ելույթին՝ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ, և ընդհանրապես՝ Ադրբեջանի՝ թե՛ սեփական պատմությունը հորինելու, թե՛ հարևանների պատմությունը կեղծելու և յուրացնելու փորձերին:
Ըստ Կարապետյանի, դա կարող է պայմանավորված լինել միայն նրանով, որ Ադրբեջանի նախագահը ցանկանում է նվաճել իր հարևանների տարածքները և աստիճանաբար վտարել նրանց. «Եվ կոնկրետ այդ նպատակի տակ են ընկնում հայերը և վրացիները»։
Կարապետյանը վստահ է, որ Ալիևը խաղաղություն չի ուզում հայերի հետ, նա փորձում է տարածել իր իրավունքները այսօրվա հայկական տարածքների, այդ թվում՝ Սևանա լճի վրա։ Հիշեցնում ենք՝ Ալիևը միաժամանակ խոսում է 300350 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» կեղծ թեզերի մասին, այնինչ Հայաստանի իշխանությունները ոչ միայն ծպտուն չեն հանում, այլև նույնիսկ նրանցից ոմանք փորձում են արդարացնել Ալիևի նկրտումները։
«Ավելին ասեմ, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, նրան նաև շատ ձեռնտու է ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում իր աթոռը պահպանելու տեսանկյունից, որովհետև այդ 350 հազար ադրբեջանցիները ուրախությամբ կքվեարկեն նրա օգտին»,-ասում է Արշակ Կարապետյանն ու հավելում, որ բոլորս, սակայն, պիտի հասկանանք՝ Ադրբեջանը պլանավորում է երկարաժամկետ նախագիծ՝ հետագա գրավումների համար:
ՀՀ պաշտպանության նախկին նախարարն այնուհետև դիմում է ադրբեջանցի ժողովրդին. «Ես հասկանում եմ, որ ձեզ մոտ կան ազգայնական մտադրություններ, նկատի ունեմ Ադրբեջանի ղեկավարությունը, որը փորձում է օգտվել Հայաստանի իրավիճակից այն առումով, որ մեզ մոտ իշխանության են նման մարդիկ, ինչպես նաև իմանալով, որ այսօրվա Հայաստանի ղեկավարը կստորագրի ամեն ինչ, ինչ ուզեն։ Բայց դուք ինքներդ գիտեք, որ նրան քիչ է մնացել։ Ամենայն հավանականությամբ, առաջիկա 8 ամսվա ընթացքում բոլոր հարցերը, որ կապված են նրա հետ, կլուծվեն։ Առավելագույնը՝ 8 ամիս։ Իսկ ես կարծում եմ՝ ավելի շուտ։ Եվ այդ ժամանակ, իհարկե, այդ շանսերը չեն լինի։ Ես կոչ եմ անում ադրբեջանական ժողովրդին՝ չենթարկվել նման հայտարարություններին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



















«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»
Այսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ Կարապետյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգ...
Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»
Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան
Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»
Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր
Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրությո...
Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր