Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Տնտեսություն

Վերականգնվող էներգիայի աղբյուրները առաջին անգամ գերազանցել են ածխին

Ember վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն 2025 թվականի առաջին կեսին արևային և քամու էներգիայի համաշխարհային արտադրությունը աճել է ռեկորդային 31%-ով, որից քամու էներգիան 7.7%-ով։ Արևային և քամու էներգիայի համակցված արտադրությունը ավելացրել է ավելի քան 400 տերավատտ-ժամով (ՏՎտժ), գերազանցելով նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի ընդհանուր համաշխարհային պահանջարկի աճը։ Սա առաջին դեպքն է, երբ այդ վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի համակցված արտադրությունը գերազանցել է ածխից էներգիայի արտադրությանը, գրում է ixbt.com–ը։

Ընդ որում բրածո վառելիքից էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 1%-ից պակասով։ Մասնագետները այս փոքր, բայց նշանակալի անկումը համարում են համաշխարհային էներգետիկ ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կայունացման սկիզբ։ Էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը պայմանավորված է տնտեսական զարգացմամբ, էլեկտրական մեքենաների աճող քակակով, տվյալների կենտրոնների ընդլայնմամբ, զարգացող երկրներում բնակչության աճով և գլոբալ տաքացման պայմաններում սառեցման կարիքների աճով։

Հաշվետվությունը հատուկ ուշադրություն է դարձրել չորս խոշորագույն շուկաներին՝ Չինաստանին, Հնդկաստանին, Եվրոպական Միությանը և Միացյալ Նահանգներին, որոնք միասին կազմում են էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության և CO2 արտանետումների գրեթե երկու երրորդը: Չինաստանը 2025 թվականի առաջին վեց ամիսներին ավելի շատ արևային և քամու էներգիա է օգտագործել, քան աշխարհի մնացած մասը միասին վերցրած, մինչդեռ բրածո վառելիքից էներգիայի արտադրությունը նվազել է 2%-ով: Նմանատիպ միտում է նկատվել նաև Հնդկաստանում, որտեղ մաքուր էներգիայի արտադրությունը գերազանցել է պահանջարկի աճին, իսկ ածխից և գազից էներգիայի արտադրությունը նվազել է: Երկու երկրներում էլ ածխածնային արտանետումները նվազել են:

Միացյալ Նահանգներում էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը գերազանցել է զուտ արտադրության աճը: Եվրոպական Միությունում քամու և հիդրոէլեկտրակայանների վատ աշխատանքը նպաստել է ածխից և գազից էներգիայի արտադրության աճին, ինչը հանգեցրել է արտանետումների և ընդհանուր բրածո վառելիքից էներգիայի արտադրության աճի: Այս իրավիճակը բացատրվում է Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխություններով. Դոնալդ Թրամփի վարչակազմը կրճատել է վերականգնվող էներգիայի աղբյուրների նախագծերի ֆինանսավորումը, չեղարկել է կլիմայական կարգավորումները և վերացրել ածխի արտադրության և օգտագործման սահմանափակումները: Մասնավորապես, ածխով աշխատող էլեկտրակայաններին տրվել է երկամյա ազատում որոշակի կանոնակարգերից՝ լրացուցիչ ֆինանսավորման հետ մեկտեղ։ Ember կենտրոնի փորձագետների կարծիքով, այս միջոցառումները կարող են վատթարացնել էլեկտրաէներգիայի պակասի վիճակը՝ սպառման աճի պայմաններում, որը մասամբ պայմանավորված է արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների զարգացմամբ։ Չնայած դրան համաշխարհային միտումները ցույց են տալիս, որ վերականգնվող էներգիան շարունակում է փոխարինել բրածո վառելիքին։

Զեկույցի արդյունքները հաստատում են, որ արևային և քամու էներգիայի կայուն զարգացումը կարող է միաժամանակ բավարարել էլեկտրաէներգիայի աճող համաշխարհային պահանջարկը և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]