Վրաստան-Հայաստան ճանապարհը հանձնելով՝ Արծվաշենը ազատագրելն ինչ է տալու Հայաստանին. ArmLur
ArmLur.am-ը գրում է. «Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Սահմանազատման գործընթացի արդյունքում Հայաստանը պետք է վերադարձնի Արծվաշենը եւ երկրի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։
Սակայն այս նույն գործընթացը, ըստ փորձագիտական գնահատականների, կարող է ներառել մի շարք զգայուն ուղղություններ․ խոսքը Տիգրանաշենի, Ազատամուտի, Ոսկեպարի եւ հարակից հատվածների մասին է, որոնցով անցնում են Հայաստանի կարեւոր միջպետական հաղորդակցական ուղիները։ Մասնավորապես, այդ տրամաբանությամբ սահմանազատման արդյունքում վտանգի տակ կարող են հայտնվել Հայաստան–Իրան եւ Հայաստան–Վրաստան ռազմավարական ճանապարհների որոշ հատվածներ, որոնք երկուսն էլ մեր երկրի արտաքին տնտեսական կապերի առանցքային ուղիներն են։

Արծվաշենը, թեեւ տարածքով ավելի մեծ է, քան նշված բնակավայրերը, սակայն իրականում աշխարհագրորեն մեկուսացված է եւ չունի նույն հաղորդակցական կամ տնտեսական նշանակությունը։ Բայց, չնայած սրան, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն անգամ նշում է, թե տարածքի վերադարձը համարվում է պետական ինքնիշխանության վերականգնման կարեւոր քայլ։
Որքանո՞վ է կարեւոր Արծվաշենի վերադարձը, բայց դրա դիմաց թվարկված տարածքների հանձնումը Ադրբեջանին՝ ինչպես եղավ Կիրանցում, երբ ՔՊ-ն դպրոցի անվտանգության պատ կառուցեց Կիրանցում:
Նշանակալի է, որ վերջին շրջանում վարչապետը այլեւս չի խոսում «փոխանակման» գաղափարի մասին, որը նախկինում քննարկվում էր նույն գործընթացի համատեքստում, այլ խոսում է գրպանում մշտապես պահված քարտեզի փոքրիկ կտորի` Արծվաշենի մասին` չասելով, թե դրա դիմաց ինչ է ստանալու Հայաստանը։
Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ստատուսով գուժում է այսօրվա Հայաստանից նոր տարածքներ հանձնելու մասին` Կիրանցի օրինակով»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»