Ցրում էր կասկածները ռուսներից ու մեղադրում «հզոր» ուժերին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած հանրության որոշ շրջանակներ քննադատեցին Սերժ Սարգսյանին` 7 ժամանոց հարցազրույցում ասված ու չասված որոշ մտքերի համար, մանավանդ՝ նրա, որ չասաց, թե ինչու 2018-ին այդքան հեշտ զիջեց իշխանությունը Փաշինյանին, սակայն ՀՀԿ-ում կարծում են, որ նա ասել է ամեն ինչ:
Իսկ գլխավոր ասելիքն այն էր, որ ցրվեն բոլոր կասկածները, թե իշխանափոխության, հետեւաբար՝ Արցախի կորստի հարցում դերակատարը Ռուսաստանն էր։ Որ հասկացվի՝ «հզոր» ուժեր են աշխատել` ի դեմս Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի: Իսկ ամենակարեւորը, որ Սարգսյանը պատմել է, թե Փաշինյանն իշխանափոխության օրերին ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկուն ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե փողոցը հանդարտեցնի, բայց ինքը մերժել է առաջարկը:
Սարգսյանն ասել է, որ ինքը նման առաջարկ չի արել, եւ չի բացահայտել, թե ով է արել, բայց բոլորը հասկացան, որ առաջարկն արվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:
Սարգսյանն ասել է նաեւ. «Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ էր ՌԴ-ն ձեռնպահ մնում. որովհետեւ նրանք համարում էին, որ բոլոր` նույնիսկ ժողովրդական ընդվզման պարագայում, եթե ես թողնեմ պաշտոնը, ապա այդ պաշտոնին լինելու է ռուսամետ գործիչ՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, եւ դա մեծ ողբերգություն չէ։ Ողբերգություն կլինի, եթե Հայաստանում հակառուսական մեծ տրամադրություններ առաջանան»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...