Վաղարշապատում ընդդիմադիրները «որոշել» են հաղթել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Նախընտրական քարոզարշավն ընթանում է մեծ թափով: Մինչ տարբեր բողոքներ ու ահազանգեր են ստացվում, որ իշխանությունները կիրառում են վարչական ահռելի ռեսուրս, ընդդիմադիր թեկնածուները ակտիվ հանդիպումներ են ունենում բնակչության հետ, ներկայացնում են իրենց մոտեցումները: Ինչպես նշում են իրենց ելույթներում, ընդդիմադիրները հաստատակամ են Վաղարշապատում ևս հաղթելու և ՔՊ-ին ընդդիմադիր դարձնելու հարցում:
Թեկնածուներն իրենց հանդիպումների ժամանակ կամ այլ ելույթներում մեծամասամբ ներկայացնում են այն խնդիրները, որոնք առկա են համայնքում և այն լուծումները, որոնք իրենք առաջարկում են և հաղթելու դեպքում պատրաստ են կարգավորել: Մի փոքր տարբերվում է «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որի որդին անմահացել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Որպես հերոսի հայր՝ հասկանալի է նրա զգացմունքային քարոզարշավը: Սակայն մյուս կողմից՝ Մանուկյանի ելույթները չեն սահմանափակվում «լոկալ» խնդիրներին անդրադարձով, այլև ունեն գլոբալ քաղաքական ենթատեքստ: Օրինակ՝ օրերս այցելելով Եռաբլուր՝ նա ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի կայսրություն է։ «Գալու է օրը, որ պատասխան են տալու, որ դավաճանեցին իմ ազգին և՛ ռազմադաշտում, և՛ բոլոր ոլորտներում»,- նշել էր թեկնածուն։
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնալով զրոյին է հավասարվում հաջողության հասնելու հավանականությունը: Առանց այդ էլ վաղարշապատցիները, մեղմ ասած, դրական վերաբերմունք չունեին ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի հանդեպ, որը, լինելով հերոս Մեխակ Մեխակյանի որդին, համագործակցում է ՔՊ-ի հետ: Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի արդյունքում ընդհանրապես ՔՊ վարկանիշը շրիշակից ցածր է: Ի դեպ, վերջին հանգամանքը էապես ազդել է նաև Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժի՝ «Հանրապետություն» կուսակցության վարկանիշի վրա, իսկ վերջինիս թեկնածուի ձեռքերով Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու վրա «գործ սարքելու» դեպքից հետո ընդհանրապես վարկանիշի մասին խոսք չկա: Ավելին, կան տեղեկություններ, որ դրանից հետո նույնիսկ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է խուսափում երևալ Էջմիածնում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...