Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների
Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն

Վաղարշապատի ղեկավարի ընտրությունը՝ ընտրակաշառքների ֆոնին. ամեն ինչ նույնն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետի ընտրությունները դարձել են իշխանական համակարգի ներսում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Վերջին ամիսներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության գրեթե բոլոր նիստերում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է այդ հարցը՝ ինչպես Արգիշտի Մեխակյանին համայնքապետ դարձնել։

Ըստ աղբյուրների՝ իշխող ուժը գործի է դրել իր ողջ կուսակցական եւ վարչական ռեսուրսը. կիրակի օրը ՔՊ-ականները պետք է ամբողջ կազմով լինեն Էջմիածնում՝ թե՛ կուսակցության գրասենյակում, թե՛ տարբեր ընտրատեղամասերում։ Նպատակն է՝ վերահսկել ընտրական գործընթացը եւ համոզվել, որ ամեն ինչ ՔՊ-ի սրտով է լինելու։ Ճիշտ եւ ճիշտ՝ ՀՀԿ-ի օրոք կազմակերպված ընտրությունների նման, երբ պատգամավորները հաճախ իրենց թիկնազորով ընտրատեղամասերում էին կամ դրանց շուրջ՝ իրավիճակը վերահսկելու:

Իշխանական շրջանակում այժմ լարված սպասումներ են. քարոզարշավի վերջին օրերն են, եւ, ինչպես մեր աղբյուրն է ձեւակերպում, «բոլորը մեկ մարդու պես վազում են Էջմիածին»՝ մասնակցելու Մեխակյանի հաղթանակի ապահովմանը։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ընտրարշավի ընդհանուր համակարգումն իրականացնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Արմավիրի մարզպետ, ՀՀԿ-ականների երբեմնի սիրելի Վահրամ Խաչատրյանը։ Նրանք պարբերաբար զեկուցում են վարչապետին ընթացքի մասին եւ վստահեցնում, որ ընտրական գործընթացում խնդիրներ չեն սպասվում։

Մինչդեռ իրավիճակը հետեւյալն է. համացանցը հեղեղված է միջնորդավորված ընտրակաշառքների դեպքերով. մեկ մի բարերար է կերուխում կազմակերպել (https://www.facebook.com/reel/3723402761295883 ), մեկ ՔՊ-ի դպրոցի տնօրենն է Մեխակյանի համար բարեգործություն անում՝ ձայն հավաքում, մեկ «Մակարյան նյուզը» տեսանյութ է հրապարակում, թե մի կին ինչքան գոհ է Մեխակյանից, որ իր տունը նորոգում ու սարքում է, եւ տեսանյութում խոստանում է ընտրել Արգիշտի Մեխակյանին (https://www.facebook.com/watch/?v=1147045830954249 ):

Ահա այսպես՝ «հին ձեւերով», հեղափոխական իշխանությունը «տյունինգ» արված ընտրությունների է մասնակցում. ընտրակաշառքը տալիս են միջնորդներով»։