Դեսպանները փորձում են իրենց «փայը» ստանալ ՀՀ իշխանություններից․ «Հրապարակ»
Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների մի քանի տասնյակ դեսպաններ օրեր առաջ հանդիպումներ ունեցան իշխանության ներկայացուցիչների հետ` ԱԺ նախագահ, փոխնախագահ, ԱԽ քարտուղար, Նիկոլ Փաշինյան։ Պաշտոնապես կցկտուր տեղեկություններ հաղորդեցին այդ հանդիպումներից, գրեթե բոլոր հաղորդագրություններում նույն տեքստն էր՝ քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, արձանագրված առաջընթացը եւ հետագա համագործակցության հեռանկարները, Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, նույնիսկ՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ դեսպանները համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց «փայը» ստանալ ՀՀ իշխանություններից՝ դրա դիմաց խոստանալով, որ նախընտրական ճնշումների եւ ընտրակեղծիքների վրա աչք կփակեն եւ կարձանագրեն ժողովրդավարական ընտրությունների փաստը։ Պահանջը հետեւյալն է. Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտը պաշտոնապես ձեւակերպի:
Իշխանականները չեն բացառում, որ տարեսկզբին այդ հայտը կներկայացվի: Հիշեցնենք, որ չնայած ամիսներ առաջ ԱԺ-ն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հայտարարության նախագիծ, սակայն դրանից հետո սայլը տեղից չի շարժվել, գործնականում ոչ մի քայլ չի արվել։ Ի դեպ, հենց այս կոնտեքստում էլ խոստացել են, որ եթե Հայաստանը հրաժարվի ռուսական ցորենից, իրենք ուկրաինականը կապահովեն։ Բացի այդ, ԵՄ-ն պահանջում է նաեւ իր ներգրավվածությունը Թրամփի ուղուն, որի դիմաց քաղաքական, ֆինանսական ու փորձագիտական օգնություն կցուցաբերի Փաշինյանի ռեժիմի վերարտադրությանը։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»