Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրել է․
Նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երեւանում նախատեսված խորհրդավոր միջոցառման` աղոթքի նախաճաշի մեկնարկը երեկ հարթ չի անցել։ Գաղափարը, հիշեցնենք, վերցված է ամերիկյան իրականությունից: Դա ոչ այնքան կրոնական կամ քաղաքական, որքան հումանիստական ակցիա է․ միասին աղոթք անելը, մարմնական եւ հոգեւոր սնունդ ընդունելն օգնում են մարդկանց, անկախ քաղաքական, կրոնական եւ այլ հայացքներից, կարեւոր հարցերով ճիշտ որոշումներ կայացնել: Առաջին հայացքից անշառ թվացող միջոցառումը զարմանալիորեն անցկացվում է փակ ֆորմատով։ Երեկվա միջոցառման մասնակիցների մեջ գերակշռել են կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, դրսից ժամանած հյուրեր: Կազմակերպիչները կենաց-մահու խնդիր են դրել, որ Հայ առաքելական եկեղեցուց էլ ներկայացուցիչներ լինեն, որ չստացվի աղանդավորական հավաք է, սակայն Մայր Աթոռի ներկայացուցիչը «հարամել» է միջոցառումը՝ հիշեցնելով, որ 3 հոգեւորական եղբայրներ բանտում են։ Եկեղեցու ներկայացուցիչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանն ասել է, որ նրանք կալանավորվել են կառավարության կողմից։
Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը նույնպես խոսել է այս թեմայով. «Խորապես մտահոգված եմ Հայաստանում հոգեւորականների ձերբակալության մասին հաղորդագրություններից: Կոչ եմ անում իշխանություններին՝ հարգել պատշաճ ընթացակարգը եւ ազատ արձակել նրանց»։ Հայաստանից եւ արտերկրից ավելի քան 300 պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագետներ, գործարարներ, հոգեւոր ոլորտների ներկայացուցիչներ այսօր առավոտյան են մասնակցելու բուն՝ աղոթքի նախաճաշին, որը նախատեսված է «Մարիոթում»:
Կմասնակցեն նաեւ Փաշինյանն ու ՀՀ նախագահը, ապա հյուրերի մի խումբ կայցելի Մայր Աթոռ, որտեղ հանդիպում է նախատեսված Վեհափառի հետ, այց թանգարան։ Փաշինյանն ու ՀՀ նախագահը Մայր Աթոռ չեն մեկնելու:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...