ՕԵԿ-ի քարոզիչը ՔՊ պատգամավոր է դարձել եւ բնակարան գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը մերժող իշխանությունների հետ խորհրդարանում հայտնված, «Ա Թիվի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման աշխատակից Հասմիկ Հակոբյանը փորձում է դասեր տալ լրագրողներին՝ մոռանալով սեփական անցյալը:
անցյալը:
Հիշեցնենք, որ մինչեւ ՔՊ-ական դառնալը, Հասմիկ Հակոբյանը ոչինչ չունեցող գործավարուհի էր ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից հիմնադրված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: Հետո մտել էր «Օրինաց երկիր» կուսակցությանը պատկանող մեդիալրատվադաշտ ու ՕԵԿ-ի քարոզիչ էր աշխատում:

Հետո, իհարկե, ՔՊ-ի քարոզիչ դարձավ հայտնի գործարարի կայքում:
Համաձայն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի 2024 թվականի հայտարարագրի՝ մինչեւ պատգամավոր դառնալը նա տուն չուներ, եւ միայն 2019 թվականին, երբ արդեն ԱԺ-ում աշխատանքի էր անցել, ձեռք է բերել բնակարան Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում:
Տունը գնելուց 2 տարի անց՝ 2021 թվականին, պատգամավոր Հակոբյանը ձեռք է բերել HYUNDAI մակնիշի մեքենա 2015 թվականի արտադրության։
Նույն տարում 2016 թվականին ձեռք բերած NISSAN մակնիշի մեքենան 2 մլն դրամով վաճառել է ընկերուհուն՝ ԱԺ Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն պետ Լաուրա Անտոնյանին: Հիմա այլ մեքենայով է շրջում, որը պատկանում էր ՔՊ խմբակցության այլ պատգամավորի:
Նկատենք, որ Հակոբյանի ֆինանսական վիճակն այժմ կայունացել է. հաշվետու տարվա եկամուտը կազմել է 13 մլն 525 հազար դրամ, որից 10 մլն 412 հազար դրամը աշխատավարձ է Ազգային ժողովից։ 173 հազար 230 դրամը փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս, իսկ 2 մլն 940 հազար դրամը պատգամավորը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6,4 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 850 հազար դրամ։
«Ստացված վարկերի, փոխառությունների մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից» «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ունի 2 հիփոթեք. 11 մլն 335 հազար դրամը բնակարանի հիփոթեքն է, 28 մլն 865 հազար դրամն էլ անշարժի գույքի գնման իրավունքի համար է։
Այսպիսով՝ ընդհանուր վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 40 մլն 201 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանը Ալեն Սիմոնյանի նախկին օգնականն է, որը, օգտագործելով ԱԺ նախագահի հետ իր մտերմությունը, ծանոթ-բարեկամներին ԱԺ-ում աշխատանքի է տեղավորվել։
Հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին, աշխատանքով է ապահովել ԱԺ-ի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում,
• իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի,
• քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝ որպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ,
• իր աղջկա դասընկերուհու մորը եւ մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, եւ նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը,
• իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ էլ նշանակել է տվել Մարի Ստեփանյանին:
Շարունակելի ….»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...