Գեղամ Նազարյանին չե՞ն ընդգրկելու «Քաղպայմանագրի» նախընտրական ցուցակում․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ինֆորմացիա է տարածվում, որ «Հայաստան» դաշինքի նախկին, այժմ անկախ պատգամավոր, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը եւս ընդգրկվելու է «Քաղպայմանագրի» նախընտրական ցուցակում։
Նազարյանը պատերազմից հետո, հիշեցնենք, շատ կոշտ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, նրան մեղադրում իր որդուն սպանելու մեջ, իսկ վերջին տարիներին խիստ մեղմացրել է իր հռետորաբանությունը եւ տեւական ժամանակ է՝ Փաշինյանին ու իշխանությունների տարբեր քայլեր արդարացնող հայտարարություններ է անում։ Գեղամ Նազարյանին հարցրինք՝ առաջադրվելո՞ւ է ՔՊ ցուցակով։
Պատգամավորն ասաց, որ չի ուզում կատեգորիկ խոսել այս հարցի շուրջ․ «Այդ լուրերը նոր չեն, ո՛չ մեկնաբանում եմ, ո՛չ չեմ մեկնաբանում․․․ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում․․. չգիտեմ՝ ովքեր են նման լուրեր տարածում, դատարկություն է»: Այսինքն, անհավանակա՞ն է համարում իր առաջադրումը։ «Ո՛չ հավանական եմ համարում, ո՛չ` անհավանական, այդքան բան»: Կրկնեցինք հարցը։ «Ես այդ լուրերին չեմ պատասխանում, կպատասխանեմ դեկտեմբերի 3-ից հետո»:
Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուների առաջադրումներն ավարտվում են նոյեմբերի 30-ին, որից հետո ՔՊ վարչությունը պետք է թեկնածուներին գրանցի: Հարցրինք` կարո՞ղ ենք եզրակացնել, որ առաջադրվել եք, պարզապես հիմա ձեռնպահ եք մնում խոսելուց՝ մտավախություն ունենալով, որ չեն գրանցի։ «Հարցազրո՞ւյց եք վերցնում… չէ, չեմ պատասխանի, այս թեմայով հարցազրույց, մեկնաբանություն չեմ տալիս, եթե դեկտեմբերի 3-ին հարց ունենաք, կպատասխանեմ»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...
Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր