Սահմանային «ամրոցները» կառուցում են այլազգիները․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները հատկապես վերջին շրջանում հաճախ են գլուխ գովում, թե զենք են գնում, սահմաններն են կահավորում․ նախկին «կանսերվի բանկաներով» սահմանը պաշտպանելու փոխարեն բետոնե բունկերներ կամ, ինչպես ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է սիրում ասել, սահմանային ամրոցներ են կառուցում։
Պաշտպանության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ այդ «ամրոցների» կառուցման համար բաց մրցույթ է հայտարարվում, որում նկարագրվում է, թե ինչ պարամետրերով շինություն կառուցելու մասին է խոսքը, այսինքն՝ անվտանգային գաղտնի ինֆորմացիան հասանելի են դարձնում նաեւ մեր թշնամիներին: Սա միակ տարօրինակ փաստը չէ այս գործընթացում։
Մեր աղբյուրն ասում է նաեւ, որ «ամրոցների» շինաշխատանքները հիմնականում այլազգիներն են իրականացնում՝ հնդիկներ, Եգիպտոսի քաղաքացիներ, իրանցիներ, եւ բնական է, որ բոլորի ինքնությունն ԱԱԾ-ն չի ստուգում, ու չկա երաշխիք, որ, դիցուք, դրանցից ոմանք այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցներ կամ ինֆորմատորներ չեն, որոնք էժան աշխատուժի անվան տակ գաղտնի ինֆորմացիաներ են փոխանցում մեր հակառակորդներին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...
Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր