Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Ուզու՞մ են որեւէ բան ամերիկացիները, համաձայնում ենք, որովհետեւ դա պետք է իշխանությունը պահելու համար

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«2025 թվականի հունվարի 14-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենը՝ Վաշինգտոնում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրությունը ստորագրելուց հետո հայտարարում է, որ Հայաստանը հայտնել է ԻԼԻՊ դեմ պայքարի Գլոբալ կոալիցիային միանալու պատրաստակամություն: Նկատենք, այդ մասին փաստորեն առաջինն ասում է ԱՄՆ պետքարտուղարը: Դրանից հետո իհարկե կրկնում է նաեւ Հայաստանի արտգործնախարարը, բայց Հայաստանի հանրությունը փաստորեն այդ մասին առաջինն իմանում է ԱՄՆ պետքարտուղարի խոսքից:

Սակայն, Հայաստանի հանրությունը այլեւս ոչինչ չի իմանում այդ թեմայի մասին, ոչ մի մանրամասն, թե Հայաստանն ինչպե՞ս է պատրաստվում միանալ ԻԼԻՊ դեմ պայքարի Գլոբալ կոալիցիային, ինչու՞ է պատրաստվում միանալ, ինչու՞ չէր պատրաստվում մինչեւ ԱՄՆ հետ այդ կանոնադրությունը ստորագրելը, եւ պատրաստվում է ստորագրելուց հետո:

Ընդ որում, թե այդ հայտարարությունից հետո, թե հիմա՝ այդ հարցադրումները չեմ արել ու անում նախատինքի տոնայնությամբ: Որովհետեւ, կրկնեմ, ինքս շատ կարեւոր եմ համարում Հայաստանի սուբյեկտային քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում: Եվ, եթե այնտեղ, մասնավորապես Սիրիայի շուրջ տեղի էին ունեցել հիմնարար փոփոխություններ, ապա Երեւանին գուցե հարկ էր որեւէ կերպ արձագանքել դրանց, նոր օրակարգ քննարկել, եւ այլն: Ու հնարավոր է, որ Գլոբալ կոալիցիային միանալու հանգամանքը այդ միջոցներից մեկն էր:

Բայց, ի վերջո չափազանց կարեւոր է, թե դա իսկապե՞ս քաղաքականության միջոց է, թե՞ պարզապես ներքին իշխանության խնդիրները լուծելու համար արտաքին ինչ որ պահանջմունքներ բավարարելու բանալ քայլ: Այսինքն, ուզու՞մ են ռուսները այսինչ բանը՝ համաձայնում ենք, եթե դա պետք է իշխանական դիրքերը պահելու համար: Ուզու՞մ են որեւէ բան ամերիկացիները, համաձայնում ենք, որովհետեւ դա պետք է իշխանությունը պահելու համար:

Սա, որ էական է դարձնում, թե ինչ է նշանակում օրինակ Գլոբալ կոալիցիային միանալու պատրաստակամությունը: Առավել եւս, երբ խոսքը ԱՄՆ մի վարչակազմի հետ համաձայնության մասին էր, որը ընդամենը հինգ օօր անց հեռանալու էր իշխանությունից եւ Սպիտակ տուն էր մտնելու Թրամպը՝ իր նոր վարչակազմով:

ԻԼԻՊ դեմ Գլոբալ կոալիցիան Օբամայի վարչակազմի նախաձեռնություն էր, որին անդամակցում է մի քանի տասնյակ պետություն: Այն ձեւավորվել է 2014 թվականին: Հասկանալի է, որ դա Օբամայի վարչակազմի մի գործիք էր Սիրիայի հարցում:

Ի՞նչ դեր ու նշանակություն ունի այդ գործիքը այժմ, երբ նկատում ենք, որ Դոնալդ Թրամպն օրինակ գործում է այլ տրամաբանությամբ:

Ահա այդ համատեքստում, երբ Հայաստանի ԱԳ նախարարը Սիրիայի ԱԳ նախարարին հայտնում է, որ Հայաստանը պատրաստակամ է վերականգնել մարդասիրական առաքելությունը, հարցեր են առաջանում, թե Երեւանի այդ պատրաստակամությունը որքանով է քննարկված ավելի լայն համատեքստում:

Որովհետեւ կասկած չկա, որ Սիրիայի ներկայիս իշխանությունը, ինչպես իհարկե նախորդը, չունի ինքնուրույնություն: Ավելին, եթե նախորդը գերազանցապես ռուս-իրանական «խնամքի» ներքո էր, ապա ներկայիս կառավարությունը ըստ էության տրված է «չորս քամիներին»:

Հետեւաբար, Երեւանի պատրաստակամությունը այդ «չորս քամիներից», որի այսպես ասած ուղղությամբ է, եւ ո՞ր քամուն է հակառակ»: